«Խնդրում եմ մի զարմացեք, որ ցավի մեջ ուզում եմ նման բան անել, ես հոգուս բարձր ճիչն եմ ուզում լսելի դարձնել» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ մի զարմացեք, որ ցավի մեջ ուզում եմ նման բան անել, ես հոգուս բարձր ճիչն եմ ուզում լսելի դարձնել»

Ես Էլիզն եմ` հերոս Ռազմիկ Մկրտչյանի քույրիկը, այն հերոսներից մեկի, ով հայրենի հողի պաշտպանության գործում տվեց ամենաթանկը` կիսատ մնացած երազանքներով, նպատակներով լի կյանքը:

Ես Ձեզ գրում եմ անճարության ու անկարող լինելու մեծ զգացումով այն բանի, որ չգիտեմ ինչպես ապրել, կամ ինչ անել, որ հոգուս ցավը մեղմանա, որ մարդիկ եղբորս նկարը տեսնելիս ասեն. «Մեր Ռազնա». բոլորիս խաբեց, թե կանչել են գնում ա, բայց իրականում կամավոր էր գնում,,, դեռ առաջին դասարանում միջոցառումների ժամանակ ուներ մեկ երազանք` հայրենիքին արժանի զինվոր դառնալ… չբավարարվեց միայն «ապրիլյանին» մասնակցելով, ու այո, դարձավ արժանի զինվոր, ՀԵՐՈՍ:

Օ գնեք ինձ, օգնեք որ գոնե ճանաչեն իմ մինուճարին, և խնդրում եմ մի զարմացեք, որ ցավի մեջ ուզում եմ նման բան անել, ես հոգուս բարձր ճիչն եմ ուզում լսելի դարձնել, որ անկարողությունից ինքս ինձ չկորցնեմ… կտեսնի եղբայրս… Ռազս… Կիմանամ, որ իրա ժպիտով նորից ժպտաց… կպատկերացնեմ… կզգամ գոնե…

Ես ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն ՀԵՐՈՍԻՍ

#հերոսի_քույրիկից

Ինչքան ցավ կա ներսումդ,

Չկա հիմա մի մարդ, ով սա զգացած, չապրած չլինի

Թող հոգիդ խաղաղություն գտնի հերոս Ռազո

#ԼԱՆԱ

Ես Էլիզն եմ` հերոս Ռազմիկ Մկրտչյանի քույրիկը, այն հերոսներից մեկի, ով հայրենի հողի պաշտպանության գործում տվեց…

Опубликовано ՝.Իմ Հայ Զինվոր Հաղթելու Ենք Четверг, 5 ноября 2020 г.