Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104 249 դեպք, որոնցից 63 258-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 5339 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 434 026 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2476 նոր դեպք և 1476 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1533 (ավելացել է ևս 27-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան