Ռուբեն Շուխյանը իր էջում գրել է. «Հետաքրքիր կլինի տեղեկանալ, որ պատկերում երևացող արդուկները, որոնք հիմա թանգարանային նմուշներ են դարձել, տաքացվում էին սովորական ածուխով. հենց այդ նպատակով նրանց վերնամասում՝ բռնակի տակ օդի համար անցքեր էին թողնված:
Օգտագործման տեխնիկան շատ պարզ էր և անխափան. ժամանակ առ ժամանակ օգտագործողը ածուխները շիկացնելու համար փչում էր այդ անցքերի մեջ կամ ուղղակի տանել-բերելով՝ տաքացնում արդուկը անհրաժեշտ աստիճանի»: