
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Այս տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։