Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106 424 դեպք, որոնցից 64 179-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4790 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 438816 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2175 նոր դեպք և 921 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1559 (ավելացել է ևս 26-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 405 է: