Մենք պիտի մաքսիմալ մեդիա գրագիտություն դրսևորենք
Advertisement 1000 x 90

Մենք պիտի մաքսիմալ մեդիա գրագիտություն դրսևորենք

Մենք պիտի մաքսիմալ մեդիա գրագիտություն դրսևորենք

Թշնամական comment-ներին անգամ ջղային emoji մի դրեք, մի արձագանքեք որևէ կերպով, առավելևս բանավեճի մի բռնվեք իրենց կողմից գրված comment-ի տակ։

Հիշեք, որ ցանկացած արձագանքով Դուք օգնում եք իրենց comment-ը բարձրացնել վերև։

Եթե անգամ պատասխանում եք իրենց գրած comment-ին, ապա դրանից հետո արգելափակեք Ձեր էջից տվյալ օգտատիրոջը։

Առանց կարդալու մի like-եք կամ տարածեք որևէ գրառում միայն այն պատճառով, որ տեսնում եք «Armenia»։

Շատ հաճախ ենք նկատում, որ շատերը like-ում ու տարածում են նյութեր՝ անտեսելով բուն բովանդակությունը։ Խնդրում եմ ավելի ուշադիր լինել խմբերում տեղադրվող նյութերի նկարագրին։

Եթե նշվում է, որ միայն անհրաժեշտ է comment-ներում նկարագրել իրականությունը, ապա պետք չէ տարածել տվյալ նյութը։ 

Չենք մոռանում չհայհոյել, չկռվել սոցցանցերում։ Մեր պայքարն այլ բանի մեջ է։ Մենք չպետք է ագրեսոր երևանք։

Ժողովուրդ ջան, նման կերպ ոչ միայն չեք օգնում, այլ նաև խանգարում եք հայությանը հաղթել մեդիա պայքարում։

Մենք ունենք հաստակ նպատակ՝ տեսանելի դարձնել հայամետ content-ը համացանցում ու հաղթել մեդիա դաշտում ևս։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

[Տարածելը խրախուսվում է]

Ռոման Դանեղյանի էջից:

 

 



Նման նյութեր