Էրդողանի մահապարտը Շուշիում դրոշ դնելու հարց չէ, որ լուծում է, սիմվոլիկայի հարց չէ, որ լուծում է:
Շուշիում Էրդողանն է փորձում հարց լուծել, Շուշիում լուծվում է Կովկասի ռազա-քաղաքական անվտանգային համակարգի առանցքային հարցը: Առաջին օրից նշել եմ, որ այս պատերազմի «հեղինակը» Ալիեւը չէ, եւ ոչ թե որ նա խաղաղասեր է կամ չգիտեմ ինչ, այլ որ նա ոչինչ է այդ մասշտաբի պատերազմ սկսելու եւ ռեգիոնալ վերաձեւումների հարց դնելու համար:
Այս պատերազմն Էրդողանի պատերազմն է, որը սկսել է Կովկասի պատերազմ: Էրդողանը ուզում է ձեւավորել Կովկասի ռազա-քաղաքական անվտանգային նոր համակարգ: Դու կարող ես վերցնել Արցախի հարավը ամբողջությամբ, բայց դա ռազմավարական հեռանարում առոչինչ է, եթե դու չես տիրապետում Շուշիին:
Էրդողանը սիմվոլներով չի մտածում, պետք չի մեզ խաբել:
Նա շատ լավ գիտե, որ սա բոլորովին էլ վերջին պատերազմը չէ Կովկասում ու աշխարհում: Աշխարհում չի լինում վերջին պատերազմ: Իսկ Կովկասում ռազմա-քաղաքական լայն իմաստով դոմինանտ է նա, ում պատկանում է Շուշին: Հասկանալի է, որ էս իմաստով խոսքը անվերապահ բացարձակության մասին չէ, այլ ուժերի ռազմավարական հարաբերակցության: Իսկ որեւէ անվտանգային համակարգում բացարձակություն չի ձեւավորվում, այլ ռազմավարական հրաբերակցություն: Ահա այդ իմաստով Շուշին էդ ռազմավարական հարաբերակցության հիմնարար կետն է ամբողջ արցախյան ռազմա-քաղաքական գոտում մասնավորապես, եւ Կովկասում ընդհանուր առմամբ: Եվ այդ կետում մեր հերոսական բանակն է, բոլորը տեսան` աշխարհի լավագույն բանակներից մեկը:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:
Էրդողանի մահապարտը Շուշիում դրոշ դնելու հարց չէ, որ լուծում է, սիվոլիկայի հարց չէ, որ լուծում է: Շուշիում Էրդողանն է…
Опубликовано Hakob Badalyan Суббота, 7 ноября 2020 г.