«Կներես մեզ ախպերս, մենք հաստատ քո վրեժը լուծելու ենք…». Նորայր Շողիկյան
Advertisement 1000 x 90

«Կներես մեզ ախպերս, մենք հաստատ քո վրեժը լուծելու ենք…». Նորայր Շողիկյան

Նորայր Շողիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Գևի մասին հնարավոր չի պատմել անցյալ ժամանակով։ Գևը կա, Գևը ապրում ա, Գևը հերոսի կյանքով ա միշտ ապրել ու ինքը հերոս տղա ա, ինքը մինչև արյան վերջին կաթիլը նվիրված ա հայրենիքին ու հայրենի հողին։

Գևի նման տղերք երևի հազար տարին մեկ են ծնվում ու անասելի հպարտություն ա, որ ճանաչում եմ իրան ու ինքը իմ ընկերն ա։ Չեմ ճանաչում մի հոգու, որն ավելի լավ կհասկանա պետականություն բառի իմաստը ու ավելի կսիրի էդ պետականությունը, քան Գևը։ Ավագ-լեյտենանտ Արշակյանը հիմա էլ տղերքի կողքին, թեկուզ երկնքից, բայց պաշտպանում ա Շուշին ու չի հանձնելու թշնամուն։Գևի մասին մի քանի բառով պատմելու չի, դեռ շատ ենք պատմելու իրա մասին ու հիշելու Գևին։

Կներես մեզ ախպերս, մենք հաստատ քո վրեժը լուծելու ենք…»

Գևի մասին հնարավոր չի պատմել անցյալ ժամանակով։ Գևը կա, Գևը ապրում ա, Գևը հերոսի կյանքով ա միշտ ապրել ու ինքը հերոս տղա…

Опубликовано Նորայր Շողիկյան Воскресенье, 8 ноября 2020 г.



Նման նյութեր