Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում
Advertisement 1000 x 90

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում

English and Russian below

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել ադրբեջանական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Արցախի ՊԲ

8 ноября и в ночь на 9 ноября подразделения Армии обороны вели оборонительные бои в юго-восточном, южном и юго-западном направлениях линии фронта. На участке под Шуши-Карин Так прошли интенсивные бои против обнаруженных вражеских группировок, в результате которых последний, потеряв большое количество сил, отступил. Наши войска заняли наиболее благоприятные рубежи.

За указанный период на разных направлениях линии фронта были уничтожены 1 вражеский танк, 4 единицы автотехники и 8 БПЛА. В результате действий на юго-западе армейские подразделения изъяли также один вражеский танк и артиллерийские средства.

За все время ведения боевых действий противник продолжал наносить авиационные и ракетно-артиллерийские удары по мирным населенным пунктам Республики Арцах. Утром попытки нападения вражеских сил по всем основным направлениям линии фронта возобновились.

Оперативно-тактическая ситуация находится под контролем подразделений Армии обороны.

АО Арцаха

During the night of November 8, the Defence Army fought defensive battles in the South-Eastern, Southern and South-Western sections of the front line. Pitched battles against discovered adversary groups took place in the Shushi-Karin Tak section, due to which the adversary suffered huge losses and retreated. Our Forces occupied more favourable positions. During that time, in different sections of the front line 1 tank, 4 vehicles and 8 UAVs were destroyed. During the operations in the South-Western section, the military units confiscated 1 adversary tank and artillery. Throughout the military operations, the adversary continued to launch air and missile strikes on the peaceful settlements of the Artsakh Republic. In the morning, the adversary resumed offensive operations in all main sections of the front line.

The tactical situation is under the control of the Defence Army.

Artsakh Defence Army.

English and Russian below

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել…

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Воскресенье, 8 ноября 2020 г.