
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Նարիրի» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ չի կարող հավելյալ տեղեկություն տրամադրել, քանի որ Երիցյանի ընտանիքն արգելել է: