«Ամեն օր քո մեջ սպանել անպատասխանատուին, անտարբերին ու բոլորին համոզել, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ունենալ գիտելիքահեն զարգացած Հայաստան, որը պատրաստ կլինի հաջորդ պատերազմին»
Advertisement 1000 x 90

«Ամեն օր քո մեջ սպանել անպատասխանատուին, անտարբերին ու բոլորին համոզել, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ունենալ գիտելիքահեն զարգացած Հայաստան, որը պատրաստ կլինի հաջորդ պատերազմին»

Կենսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Ընկերս, Тигран Креджян այսօր մի բան հիշեցրեց։ Արժի կիսվել։

1918 թվականին Գերմանիան պատերազմը պարտված, տարածքներ կորցրած, տնտեսական կոլապսի ու ռեպառացիայի առաջ կանգնած պետություն էր։ Ու 15 տարի անց Գերմանիան ոչ միայն վերականգնվեց, այլ նորից դարձավ Եվրոպայի ամենահզոր պետություններից մեկը։ Որովհետև կար գաղափարախոսություն, հավատ, նպատակ և ամեն օր ու ժամ աշխատելու ունակություն։

Ցանկացած հարցում պարտության ամենավատ կողմը՝ հավատի կորուստն ու բարոյալքումն է։ Ու հիմա միայն մեզնից է կախված՝ ընկնելու ենք հերթական ապատիայի, բարոյալքման ու դրանցից բխող հետևանքների գիրկը (օրինակ՝ արտագաղթ), թե վերջ ենք դնելու դրան, վերջապես հասունանալու ենք և հասկանանք, որ չկա այլ տարբերակ, քան ամեն օր աշխատել, ամեն օր ստեղծել, ամեն օր ինքնդ քեզ կատարելագործել, ամեն օր գտնել նոր լուծումներ, ամեն օր քո մեջ սպանել անպատասխանատուին, անտարբերին ու բոլորին համոզել, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ունենալ գիտելիքահեն զարգացած Հայաստան, որը պատրաստ կլինի հաջորդ պատերազմին։

Ընկերս, Тигран Креджян այսօր մի բան հիշեցրեց։ Արժի կիսվել։
1918 թվականին Գերմանիան պատերազմը պարտված, տարածքներ կորցրած,…

Опубликовано Hovakim Zakaryan Вторник, 10 ноября 2020 г.



Նման նյութեր