«Նրանք հաղթել են, մենք ենք պարտվել: Նրանք դրան արժանի են, իսկ մենք նրանց արժանի չենք»
Advertisement 1000 x 90

«Նրանք հաղթել են, մենք ենք պարտվել: Նրանք դրան արժանի են, իսկ մենք նրանց արժանի չենք»

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից.

Հա, մեկ էլ հիմա սկսելա հերթական մուտիլովկեն, թե բա ինչ անեինք, ազգը չէր ուզում կռվեր, Նիկոլը ու Արայիկը մեռան խնդրելով, մարդ չեկավ կռվի:

Ուրեմն լսեք, յա անմեղսունակներ: Պատերազմի ժամանակ խնդրելով մարդ չեն հավաքագրում: Մարդկանց մեծամասնությունը չի ուզում գնա պատերազմ, մեռնի, տենցա մարդու բնությունը: Դա կոչվում է ինքնապահպանման ինստինկտ: Հատկապես որ մարդկանց 99% Ռեմբո չի: Հատկապես եթե այդ կռվից առաջին օրվանից լավ հոտ չի գալիս ու շատ հակասական տեղեկություններ են գալիս առաջնագծից:

Մարդկանց հավաքագրում են (մոբիլիզացնում), տանում պոլիգոն, պատրաստում, հագցնում, զինում, հրամանատար տալիս, առաջադրանք տալիս, տրանսպորտ տալիս ու տենց տանում են ռազմաճակատ: Հիմա բերանս չբացեմ պատմեմ իրականում ոնցա էս սաղ տեղի ունեցել մեր դեպքում, դրա վախտն էլ կգա, պատմողներ էլ կլինեն, ով դրա մեջով անցելա:

Իմ տարիքի մարդիկ շատ լավ են հիշում Վազգենները (Մանուկյան ու Սարգսյան) ոնց էին մոբիլիզացիա անում: Բերում էին փողոցում ավտոբուս կանգնեցնում ու սաղ 60-ից ջահել տղամարդկանց լցնում մեջը, տանում վոենկոմատ ու հետո նոր տեղում պարզում ով ովա, տանեն կռվի թե չտանեն: Տենցա պատերազմական իրավիճակում գործում հաղթանակի ձգտող երկիրը, ոչ թե ֆեյսբուքով ջուր ծեծելով ու խաբելով, ջահել երեխեքի զգացմունքների վրա ազդելով փորձել մի 5,000 հոգի մարդ հավաքել:

Ու էդ բոլոր տղերքը հերոսներ են, բոլորը` կամավորականները, ժամկետայինները և ռեզեռվիստները: Եվ նրանց մենք պարտավոր ենք ծաղիկներով և ծափահարություններով դիմավորել ռազմաճակատից:

Նրանք հաղթել են, մենք ենք պարտվել: Նրանք դրան արժանի են, իսկ մենք նրանց արժանի չենք:

Ազջիկներն էլ սնիկերսների վրա ինչ գրել են, պիտի անեն:

Հա, մեկ էլ հիմա սկսելա հերթական մուտիլովկեն, թե բա ինչ անեինք, ազգը չէր ուզում կռվեր, Նիկոլը ու Արայիկը մեռան խնդրելով,…

Опубликовано Aren Apikyan Вторник, 10 ноября 2020 г.



Նման նյութեր