Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում. Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից

Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։

Հարց, որով անխտիր բոլորն են մտահոգված (քիչ թե շատ…)։

Վստահ եմ, գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից(որի վտանգը կարծում եմ մեծ է)։

Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։

Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով

Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել,թե ոչ, գիտակցաբար,թե չէ… երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։

Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։

Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ…), և որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը(տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրացավարն էր սխալ դատում և այլն…)։

Նաև չես կարող,օրինակ, տուն ուղարկել ամբողջ թիմին և նոր թիմ կազմել։ Հիմնականում նման դեպքերում մարզիչը ներողություն է խնդրում, ընդունում իր սխալն ու հեռանում…

Իսկ այս պահին ի՞նչ իրավական տարբերակ կա։

Վարչապետը(ով նաև ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին…), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակում արտահերթ ընտրություններ:

Այս տարբերակը, կարծում եմ, կլինի ամենաօպտիմալը՝ խուսափելու հետագա սրացումներից և բախումներից, ինչպես նաև ունենալու ստեղծված նոր իրականությանը համահունչ իշխանություն։ Արդեն պարզ է,որ լիքը բան է փոխվել և ուղղակի աչք փակելով չընդունել այդ ամենը համարում եմ արկածախնդրություն։

հ.գ. գրածս բնավ «հարգարժան» ֆեյքերին ոգևորելու համար չէ, այլ ուղղված է իրական մարդկանց, հատկապես նրանց, ովքեր որոշում կայացնելու լիազորություն/պարտականություն ունեն ի պաշտոնե։

Հուսամ, հաշվի կառնվի առաջարկս և գոնե լուրջ կքննարկվի համապատասխան շրջանակների կողմից։

Պահն իրոք շատ կարևոր է, ճակատագրական։

Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։
Հարց,որով անխտիր բոլորն են մտահոգված(քիչ թե շատ…)։
Վստահ…

Опубликовано Arsen Julfalakyan Среда, 11 ноября 2020 г.