Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել․ Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել․ Ստեփան Դանիելյան

Իմ Քայլի պատգամավորներին

Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել: Արցախից շուտով մի զանգված է մուտք գործելու Հայաստան, որն արդեն միտինգներ չի անելու:

Նա պետք է շտապ հեռանա, որ գործընթացնելրը քաղաքական հուն մտնեն, այլապես ոչ քաղաքական եղանակով են պրոցեսները զարգանալու, ինչն ամենավտանգավորն է այս փուլում: Այլընտրանք չկա:

Նաև բանակցային պրոցեսում սթափ ու գիտակից մարդիկ են պետք, ինչն այժմ ամենակարևորն է:

Իմ Քայլի պատգամավորներն ապաքաղաքական ու կամքից զուրկ մարդիկ են ու լավ չեն հասկանում, որ իրենք, յուրաքանչյուրն անձնապես, առանձին առանձին նույնպես կրում է այս ամենի պատասխանատվությունը: Հույս չունենաք, որ կարող է ամեն ինչ հանդարտվել: Դա չի լինելու:

Հիմա դուք ունեք մի ելք, հայտարարեք, որ այլևս Նիկոլին չեք սատարում ու միացեք նրա հրաժարականի պահանջին:

Շտապ: Հետո զղջալու եք բաց թողնված հնարավորության համար:

Իմ Քայլի պատգամավորներին
——————————————

Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել:…

Опубликовано Stepan Danielyan Среда, 11 ноября 2020 г.



Նման նյութեր