Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքում գրել է.
Արցախի ուսանողներս ասում են.
– Պարոն Ղևոնդյան բա մենք հիմա ի՞նչ անենք։ Ղարաբաղը ծախեց։ Մենք հիմա ու՞ր գնանք, ինչ անեմ։
Հասկանու՞մ եք մարդը գաղտնի գնացել կապիտուլյացիա է ստորագրել։
Հիմա ոստիկանությանը հանել ա, որ ով դեմ ա կապիտուլյացիային, ուժով ցրեն։
Վաղվա պատերազմը շատ մոտ ա.
պատերազմը Ադրբեջանի հետ։
Ու, եթե էս համաձայնագիրը մնաց, թուրքը Աբովյան փողոցում ա հայտնվելու։
Դժվար ձեզանից որևէ մեկը ինձ կարողանա մեղադրել քաղ. նախասիրությունների մեջ։
Ու, եթե ես այսօր իմ էջում նման բան եմ գրում, ուրեմն վիճակը ծայրահեղ ա։
Արա երկիր ենք կորցնում։
Որևէ մեկդ իմ մոտ ներկա նախկին թեմաներ հանկարծ չշրջանառեք։ էս օր պետության կորստի հարց ունենք։
Ու, եթե դուք էդքանը չեք հասկանում, եղածը ձեզ քիչ ա։
Հող հանձնողը և կապիտուլյացիա ստորագրողը պետք է գնա։
Իմ էջի քայլական պատգամավորներ մի՛ վախեցեք, խոսե՛ք։
Դուք լա՛վ գիտեք անմեղսունակին, իր արածները։
Ես գիտեմ, որ ձեր մեծ մասը տեղյակ չի եղել տեղի ունեցածից։
Արդյո՞ք ձեր 450հազ. աշխատավարձը այդքան կարևոր է։
ՀՀ ուժայինները պետք է հասկանան (ու հասկանում են), որ էս կապիտուլյացիան ոչ միայն ոմնի, այլև իրենց պատասխանատվության ներքո է մնալու։
Դեռ ժամանակ կա։
Դուք լավ գիտեք սա ով է։ Եթե դուք մնում եք ու քայլ չեք անում, ուրեմն մաս եք կազմում այս ամենի։
Արցախի ուսանողներս ասում են.
֊ Պարոն Ղևոնդյան բա մենք հիմա ի՞նչ անենք։ Ղարաբաղը ծախեց։ Մենք հիմա ու՞ր գնանք, ինչ…Опубликовано Аленом Гевондяном Среда, 11 ноября 2020 г.