Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքում գրել է.
«Ինձ ճանաչող իւրաքանչիւր ոք գիտի, որ կշռադատուած եւ ադեկուատ մարդ եմ․․․
Նիկոլի ստորագրած դաւադիր հայաստանակործան թղթիկը ոչ միայն խլել է քարվաճառցի եւ քաշաթաղցի վերաբնակիչներիս 20-ամեայ քրտինքով ստեղծած տները, հարազատների ու սիրելիների գերեզմանները, ագիները, ազատագրուած եւ այժմ Նիկոլի ծախած Հայրենիքի մշակը լինելու պատիւն ու երջանկութիւնը․․․
Եթե այս երկու օրը բանակն ու հասարակութիւնը չապստամբեն, տեղի կունենայ իրադարձութիւնների հետեւեալ շղթայ․
Ա․ Քարվաճառի եւ Քաշաթաղի հայաթափումից եւ Աղդամի յանձնումից յետոյ առաջնահերթաւրէն եւ իսպառ դատարկուելու են Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների չգրաուուած բոլոր բնակավայրերը՝ մի քանի շաբաթում կամ աւրում։ Դիրքերից տուն վերադարձած տղամարդիկ ընդամէնը կը ջանան իրենց տներից փրկել կարեւորագոյն իրերը, քանզի թուրքական շրջապատման պայմաններում եւ «խաղաղապահների» յոյսին ապաւինողն առնուազն կատարեալ յիմար է,
Բ․ Ստեփանակերտում կը մնայ միայն «խաղաղապահ» զաւթիչ ստորաբաժանմանը սպասարկող խիստ սակաւաքանակ բնակչութիւն,
Գ․ Արցախի տեղական վարչակազմը կը դառնայ ձեւական եւ գործնականում ոչինչ չորոշող մի մարմին, որը կատարելու է «խաղաղապահների» իւրաքանչիւր հրահանգն ու քմահաճոյքը,
Դ․ Արցախի վերահաս հայաթափութիւնը շղթայաբար կառաջացնի Սիւնիքի դատարկումը, քանզի․
ա․ Մեղրին՝ «տարանցիկ ուղի» դառնալով՝ փաստացի զիջուում է Թուրքիային/Ադրբեջանին,
բ․ Գորիս-Կապան ներկայիս մայրուղին դառնում է աներթեւեկելի՝ դրա մի հատուածի յանձնուող «Ղուբաթլուի» շրձանի տարածքով անցնելու կամ դրան շուրջ 20 կմ երկարութեան անմիջապէս սահմանակցելու պատճառով․ գործածելի է լինելու միայն Տաթեւով ճանապարհը, այսինքն՝ Իրանի հետ ՀՀ ցամաքային ճանապարհն անմիջապէս փակուելու է Ադրբեջանի առաջին իսկ ցանկութեան դէպքում,
գ․ Կապան մարզկենտրոնը դառնում է սահմանին անմիջապէս կպած քաղաք, որի մուտքն ու թաղերի մեծամասնութիւնը հասանելի են լինելու սովորական հրազէնի նշանառութեան համար,
դ․ Սիւնիքի գիւղատնտեսութիւնն ապրելու է անվերականգնելի ճգնաժամ Քաշաթաղի հարաւային հատուածի կորստեան պատճառով,
Ե․ Սիւնիքի՝ առաջնահերթաւրէն Մեղրուց մինչեւ Գորիս ընկած հատուածի բնակչութեան քանակի կտրուկ նուազումը, Հայաստանի՝ խորհրդային սահմաններով պետական կենսունակութեան անդառնալի կորուստը, Արցախի մնացեալ հատուածի անխուսափելի հայաթափութիւնը յանգեցնելու է մեր ինքնիշխան պետական գոյութեան հեռանկարի լիակատար քայքայմանը,
Զ․ Այսպիսով՝ իրականութիւն է դառնալու տխրահռչակ Տիգրան Սարգսեանի «Պետութեան վախճանը» յաւդուածի հայեցակարգը՝ Հայաստանը՝ որպէս ազգագրական վերյուշի եւ կազինո-հասարակաց տների սպասարկման «երկիր»։
Է․ Հասարակութեան անտարբերութիւնը եւ ազգային-պետական գիտակցութեան սոսկալի պակասի հետեւանքները սրանք են․․․
ԵԹԵ նիկոլի ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒԻ, ՄԵՆՔ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄԵԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱՅ»։
Ինձ ճանաչող իւրաքանչիւր ոք գիտի, որ կշռադատուած եւ ադեկուատ մարդ եմ․․․
Նիկոլի ստորագրած դաւադիր հայաստանակործան թղթիկը…
Опубликовано Ալեքսանդր Քանանեան Вторник, 10 ноября 2020 г.