Sputnik Արմենիան հիշում է Սպիտակի ողբերգության հերոսներին. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Sputnik Արմենիան հիշում է Սպիտակի ողբերգության հերոսներին. armeniasputnik.am

Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը թեմատիկ նախագիծ գործարկեց, որի գլխավոր թեմաներից մեկը դարձավ բժիշկ Կազբեկ Կուդզաևի և նրա հիվանդների պատմությունը։

Sputnik Արմենիայի խմբագրությունը լրագրողական հետաքննություն անցկացրեց` փորձելով գտնել Կուդզաևի հիվանդներին։ Ողբերգական իրադարձություններից 28 տարի անց Վլադիկավկազում բնակվող բժիշկն ու Սպիտակի երկրաշարժից փրկված ու բժշկի շնորհիվ նոր կյանք սկսած հիվանդները կարողացան հանդիպել Երևանում։ Հանդիպումը կայացավ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի շրջանակում։

5775279

5775422

Մամուլի ասուլիսը մեկնարկեց Sputnik Արմենիայի պատրաստած տեսանյութով, որը ներկայացնում էր այս պատմության հերոսների որոնման ընթացքը` սկսած Կուդզաևի օգնության խնդրանքից մինչև հիվանդներին գտնելու պահը։ Մամուլի ասուլիսի ընթացքում Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը ներկայացրեց լոնգրիդը, որը ներկայացնում էր ХХ դարի երկրորդ կեսի երկրաշարժի ամբողջ ողբերգականությունն ու աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կամավորների գթասրտությունը։

Ասուլիսի ժամանակ Sputnik Արմենիան բժիշկ Կուդզաևին հանձնեց Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի շնորհած պատվոգիրը` «Մարդկային կյանքեր փրկելու հարցում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած անգնահատելի օգնության և Հիպոկրատի երդմանը հավատարիմ լինելու համար»։

Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյան. «Sputnik Արմենիայի համար Սպիտակի ողբերգությանը նվիրված նախագիծն ամենակարևորներից մեկը դարձավ։ Տեղեկատվական գործակալության առաջնահերթ խնդիրը հետաքրքիր թեմաներ գտնել է։ Երբ նորություններն արժեքավոր են իրենց օպերատիվությամբ և միաժամանակ հումանիտար, համազգային գաղափար են կրում իրենց մեջ, ի՞նչը կարող է դրանից ավելի կարևոր լինել պրոֆեսիոնալ մեդիառեսուրսի համար»։

Տեսանյութը՝ այստեղ: