Մենք պայքարում ենք, որ դավաճանը հողերը չհանձնի, դուք ինչի՞ դեմ եք պայքարում՞․ Միքայել Մինասյանը՝ ոստիկաններին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մենք պայքարում ենք, որ դավաճանը հողերը չհանձնի, դուք ինչի՞ դեմ եք պայքարում՞․ Միքայել Մինասյանը՝ ոստիկաններին

Մեկական հարց ոստիկանությանը, խուլուհամր ձևացող քաղաքական ուժերին և պահի լրջությունը չհասկացողներին: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա գրել է. « Ժողովրդին հենց հիմա բռնության ենթարկող պարոնայք  ոստիկաններ: Մենք գիտենք ինչի դեմ ենք պայքարում, դուք ինչի՞ դեմ եք պայքարում։ Մենք պայքարում ենք, որ դավաճանը հողերը չհանձնի։ Դուք էլ, փաստորեն, ամեն ինչ անում եք, որ հողերը հանձնի ու դավաճանին խանգարող չլինի։ Լա՞վ եք մտածել, տղերք:

Հարց քաղաքական ուժերին, որոնք չենք միացել հիմա Ազատության հրապարակում մեկնարկած ազգային ազատագրական շարժմանը: Մեր ժողովուրդը դուրս է եկել պայքարի հանուն հողերը չհանձնելու և ընդդեմ հող հանձնածի: Դուք ո՞ւմ հետ եք։ Հող հանձնած դավաճանի՞: Լա՞վ եք մտածել:

Վերջին հարցը բոլոր նրանց, որոնք մտածում են, որ սա քաղաքական պայքար է: Մենք պայքարում ենք, որ Նիկոլը մեր հողերը չհասցնի հանձնի, որ պահպանենք հայրենիք, որ մեր հերոսների մահը անիմաստ չլինի, դուք հանուն ինչի՞ եք լռում:

Ամեն ինչ արձանագրվում է, չմոռանաք»:

Մեկական հարց ոստիկանությանը, խուլուհամր ձևացող քաղաքական ուժերին և պահի լրջությունը չհասկացողներին:

Ժողովրդին հենց հիմա…

Опубликовано Mikayel Minasyan Среда, 11 ноября 2020 г.



Նման նյութեր