Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Պատերազմի առաջին օրվանից չեմ օգտագործել #հաղթելուենք հեշթեգը։
Նախ՝ որովհետև «խաշլաման պետք է եփել, նոր ուտել», ինչպես
Մխոյան
ն է ասում։
Երկրորդը՝ որովհետև «Հաղթելու ենք»-ը 2008 թվականին լևոնականների կարգախոսն էր, որը վերջացավ մարտի 1-ով ու լևոնականների պարտությունով։
Երրորդը՝ որովհետև հաղթելը մեծ-մեծ խոսելով չի, այլ աշխատելով։
Բայց ամենակարևորը դա չի։
Հիմա, երբ բոլորս ընկճված ենք, մոլորված, երբ թվում է, որ է՛լ վերջ, հայկական պետականության վերջին էջն ենք թերթում, երբ Արցախը թշնամու սապոգի տակ գցած ղեկավարը դեռ մի բան էլ փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել, ես ամենայն պատասխանատությամբ ասում եմ. առաջին քայլով աղետի հետևանքները մեղմելու, իսկ հետո ապագա հաղթանակի հիմքը դնելու հնարավորություն դեռ կա։
Իսկ թե ինչպես, կխոսեմ մոտ կես ժամից, լայվով, եթե կապս թույլ տա։ Եթե ոչ, տեսանյութ կսարքեմ, կդնեմ։
Պատերազմի առաջին օրվանից չեմ օգտագործել #հաղթելուենք հեշթեգը։
Նախ՝ որովհետև «խաշլաման պետք է եփել, նոր ուտել», ինչպես…
Опубликовано Կարեն Վրթանեսյան Среда, 11 ноября 2020 г.