Արտակ Չիբուխչյանի ֆեյսբուքյան էջից
Պարոն Արցախի նախագահ,
Արայիկ Հարությունյան
, ժպիդտ ուտեմ։ Ես քո հավին երբևէ չու ե՞մ արել, որ իմ վրա անթաքույց մուննաթ եկար։ Դե, ի՞նչ ասեմ, մուննաթ եկար՝ պատասխանն ստացիր։
Ինչպես ՀՀ, այնպես էլ ՀՀ անձնագիր կրող Արցախի քաղաքացիները, նույն իրենք՝ հարկատուները իրենց և իրենց գույքի, ձեռնարկության նկատմամբ որևէ ուժ գործածելու Կառավարությանը տված մենաշնորհի հետ միասին ՀՀ ՊՆ-ին ու Արցախի ՊԲ-ին են փոխանցել արտաքին ուժից իրենց կյանքի և ունեցվածքի պահպանության պարտականությունը։ Ես ոչ մի բան չեմ խառնում, չէ՞։
Սույն պարտականությունն իրացնելու համար մեր տղաները երկու տարի պարտադիր ժամկետային ծառայություն են իրականացրել, մենք անխոնջ հարկեր ենք վճարել, իսկ չվճարելու կամ թերի վճարելու դեպքում ենթարկվել ենք համապատասխան պատասխանատվության մեր իսկ կողմից պետությանը տրված վերոնշյալ մենաշնորհի սահմաններում։ Ինչպես մինչպատերազմյա 30 տարիների ընթացքում, այնպես էլ այս չարաբաստիկ պատերազմի ժամանակ մենք միշտ լսել ենք պետական հաղորդագրություներն առ այն, որ ռազմական դրությունը վերահսկելի է։ Այդ հաղորդագրությունների ֆոնին հնչում էին Ձեր և պարոն Վարչապետ
Նիկոլ Փաշինյան
ի կողմից մարտակոչեր կամավորական ջոկատներ ստեղծելու մասին։ Ցավով ձեզ համար պիտի հայտնեմ, որ ձեր կառավարություններն աշխատանքի ընդունած քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը առողջ տրամաբանությամբ օժտված հայեր են, ովքեր հասկանում են, որ երբևէ որևէ կամավորական բանակ ի վիճակի չէ հաղթանակ տոնելու կանոնավոր բանակի դեմ։ Ի նկատի ունեմ ոչ թե բարոյական, այլ իրատեսորեն նախօրոք նկարագրված հաղթանակ, որի ձեռքբերումները միանշանակորեն գրակշռում են դրան հասնելու համար ծախսված ռեսուրսները… պիտի որ Դուք, որպես շատ հաջողակ ձեռնարկատեր սա լավ ըմբռնեք։ Նիկոլը կարող է և ոչ միանգամից հասկանա, Ձեզ պես հաջողակ չէ ձեռնարկատիրության ոլորտում։
Իսկ հիմա՝ հարցեր.
ա) Ձեր Վարչապետ և Նախագահ աշխատելու ընթացքում քանի՞ ռմբապաստարան է կառուցվել Արցախի բնակավայրերում։ Ես ի նկատի ունեմ նախագծով, ըստ շինարարական նորմերի և կանոնների ռմբապաստարան կոչվող քաղաքացիական պաշտպանության կառույց։ Շատ կխնդրեի տալ ինչպես Ձեր պաշտոնավարման, այնպես էլ ընդհանրապես Արցախի տարածքում գտնվող քաղաքացիական ռմբապաստարանների քանակա-որակական նկարագիրը։ Տեղանքը, ելնելով գաղտնիությունից, կարող եք չնշել։ Կանխավ շնորհակալ եմ։
բ) Ձեր Վարչապետ և Նախագահ աշխատելու ընթացքում քանի բնագիծային պաշտպանական կառույց է կառուցվել ըստ համապատասխան նախագծի։ Եվ ընդհանրապես, քանի՞ նման կառույց կա Արցախի տարածքում։ Քանի՞ 90-ականների խրամատներ ու բլինդաժներ են արդիականացվել ըստ նախագծի։ Քանի՞ անգամ է Արցախի ՊԲ հրամանատարներից որևէ մեկը դիմել Ձեզ նման աշխատանքների ֆինանսավորման համար։ Եթե չեն դիմել, ապա քանի՞ անգամ եք դուք եղել առաջնագծի և մյուս պաշտպանության գծերի մարտական դիրքերում։ Դուք ոչինչ չե՞ք նկատել։ Ձեր խորհրդականները, օգնականներն ու այլ ենթականեր Ձեզ ոչինչ չե՞ն բացատրել… եթե բացատրել են ու Դուք առհամարհել եք, ուրեմն մենք ունենք լոկալ պրոբլեմ։ Եթե չեն էլ զեկուցել՝ պրոբլեմը կրում է տոտալ բնույթ։
գ) Թույլ տվեք չգրեմ պատերազմից պատերազմ զենք տեսած աշխարհազորայինների մասին, ովքեր նույնիսկ չգիտեին, որ աշխարհազորային են կոչվելու։
դ) Թույլ տվեք խուսափեմ նկարագրելուց կամավորականների առողջական վիճակի և ռազմագիտության տարրական իմացության մասին, 150-200 կիլոգրամանոց կամավորականին զենք տրամադրողին զինվորական կոչողի խելքի մասին
ե) Այս մեկն էլ չգրեմ
Կարճ ասած՝ Դուք ունեցել եք հնարավոր պատերազմը երկարաձգելու միակ միջոցը՝ խուսանավելով բանակցելը, վերոնշյալ և չնշյալ աշխատանքներն իրականացնելու համար, ինչի համար պարտավոր եք ներկայանալ համապատասխան մարմիններ ինքնախոստովանական ցուցմունքներով և տալ համապատասխան ցուցմունքներ Ձեր այն անմիջական ենթակաների մասին, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին Ձեզ ներկայացնել համապատասխան զեկուցագրեր։
Ա կուլա ասեմ՝ ա կուժ լսիր։ Հաջորդիվ կգրեմ պատասխաններ մյուս մուննաթչիներին ու խրոխտ կեցվածքով պարտության ասպետներին։ Այսօր չեմ գրելու, այնպես որ ժամանակ կունենաք հանրային և ոչ միայն տիրույթում ինձ «ոչնչացնելու», մերոնք էլ կնայեն։
Մի քանի գրառումից հետո կգրեմ սպայի անձնական զենքի՝ ատրճանակի մասին և այն մասին, թե ինչու՞ են սպաներն ու բարձրաստիճան պետական ծառայողները այն ստանում պետության կողմից և կրում։ Ինչևէ, ստորև կդնեմ համապատասխան հղումներ նախապես ծանոթանալու համար։
https://ru.wikipedia.org/wiki/Пистолет_Макарова
https://ru.wikipedia.org/wiki/ПСМ
Պարոն Արցախի նախագահ, Արայիկ Հարությունյան, ժպիդտ ուտեմ։ Ես քո հավին երբևէ չու ե՞մ արել, որ իմ վրա անթաքույց մուննաթ…
Опубликовано Artak Chibukhchyan Среда, 11 ноября 2020 г.