
ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացված հավաքի ընթացքում ծխագլան նետած քաղաքացին Երևանի 55-ամյա բնակիչ է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։