Մինչև էսօրվա հանրահավաքին հերթական անգամ մասնակցելը, առավոտյան էս հարթակի «ընկերներիս» շարքերից հանեցի մոտ 100 հոգու: Դեռ էլի կան, ուղղակի ժամանակ չունեմ, հերթով:
Զարմանում եմ, թե ի՞նչ կապ ունենք մենք իրար հետ, կամ ունեցել ենք:
Ես չեմ պատրաստվում ոչ ձեզ վիրավորել, ոչ էլ այլ բան ասել, չնայած դուք ձեր պատերին գրում եք, որ երեկվա հազարավոր մարդիկ թուրք են, ծախված են, 5.000 դրամով ծախվող են և այլն:
Ուղղակի փաստորեն դուք դա ինձ էլ եք ասում, որովհետև ես իրանցից մեկն եմ:
ՈՒ ՀԻՄԱ ԼՈԼՈՆԵՐ ՉԿԱՐԴԱՔ: ԱՅՈ, «ՀԵՌԱՑՐԱԾՍ ԸՆԿԵՐՆԵՐԻ» ՄԵՋՆԵՐԸ ԿԱԻՆ ԻՆՁ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ, ԲԱՅՑ ԻՄ ՀԱՐԱԶԱՏԸ ԱՅԼԵՒՍ 150.000 ՓԱԽՍՏԱԿԱՆՆ ԵՆ:
17 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԼԵՒՈՆԸ ԼԻՆԻ, ՍԵՐԺԸ ԼԻՆԻ, ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԻՆԻ, ՆՈՒՅՆԻՍԿ ՍԱՏԱՆԱՆ ԼԻՆԻ, ՈՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԷԴ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԻ, ԵՍ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԷԼ ԿԳՆԱՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ:
ՄՆԱՑԵԼ Է 3 ՕՐ: ԿԱ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ԱՅՆՏԵՂ ԼԻՔԸ ԲԱՆ: ԱՅՍ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԱ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է, ԻՐԵՆ ԷԼ ԼՍՈՂ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: 3 ՕՐԻՑ ՔԱՐՎԱՃԱՌԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ Է, ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ ԵՔ:
Ես այսօր 17:00 կլինեմ Մատենադարանում ու կմասնակցեմ հանրահավաքին: Իսկ ում հեռացրել եմ էս հարթակի իմ ցանկից, եթե կարող են, թո լավ ըլնեն, հորս արև:
Ռուբեն Մխիթարյանի էջից:
Մինչև էսօրվա հանրահավաքին հերթական անգամ մասնակցելը, առավոտյան էս հարթակի «ընկերներիս» շարքերից հանեցի մոտ 100 հոգու:…
Опубликовано Ruben Mkhitaryan Четверг, 12 ноября 2020 г.