Մարդը իշխանության եկած օրից, ինչ խոստացել էր ոչինչ չի կարողացել իրագործել:
-Ասել էր, երկրից թալանածները հետ կբերի, բան չի արել:
-Ասել էր, դատական համակարգի վեթինգ կանի, չարեց, հետ կանգնեց:
-Ասել էր օլիգարխիային վերջ կդնի, չարեց, դարձրեց նրանց խոշոր սեփականատեր:
-Ասել էր բոլոր թալանչիները կպատժվեն, մինչ օրս գեթ մեկ դատարանի վճիռ չունենք:
-Ասել էր տնտեսական և պետական համակարգերը կփոխի, չարեց: Իսկ վերջինիս մասով, օպտիմալացման անվան տակ ավելի վատացրեց:
-Ասել էր սահմանադրություն, ընտրական օրենսգիրք և այլ էական օրենքներ կփոխի, 2.5 տարի է, դեռ արդյունք չկա:
-Ասում էր բանակը վերազինում ենք, պարզվեց ոչ մի համակարգ չի աշխատում, և պարտվեցինք խայտառակ ձևով: Իսկ իր պաշտպանության նախարարը ուղղակի կարճամիտ պոռոտախոս դուրս եկավ:
Այս ամենով հանդերձ այս մարդը երկիրը ծնկի բերող` կապիտուլիացիայի համաձայնության է եկել, ընդ որում ստոր ու գաղտագողի ձևով:
Հեռացի՛ր, մարդ արարած, Աստծու սիրուն, հեռացի՛ր:
Մի ստորացրու պետությունդ և ժողովրդիդ երկրի ղեկավարման դերում քո ձախողված կերպարով և գոյությամբ:
Մի ռիսկի տակ դիր քո և հարազատներիդ նաև թիմակիցներիդ ու նրանց հարազատների ֆիզիկական գոյությունը:
Խնդրում եմ թիմակիցներիդ խելքի բերեն քեզ, հանձնի իշխանությունը նախագահի ժամանակավոր կառավարման և նոր ընտրություններ նշանակեք: Մի ստորացրեք և նվաստացրեք ձեզ ու մի ամբողջ ժողովրդի այսչափ, գնացեք, չունեք անելիք, խաղաղ գնացեք:
Հովհաննես Ավետիսյանի էջից:
Մարդը իշխանության եկած օրից, ինչ խոստացել էր ոչինչ չի կարողացել իրագործել:
-Ասել էր, երկրից թալանածները հետ կբերի, բան…
Опубликовано Hovhannes Avetisyan Четверг, 12 ноября 2020 г.