* * *
Գրեթե բոլորն են տեսնում, թե ինչ է եղել:
Քչերը` թե ինչ է լինելու:
Ելքը ոչ ոք չի տեսնում:
Գտեք ՄԱՐԴՈՒՆ:
Այստեղ վերջանում է իմ ասածը: Բայց սա ֆեյսբուք է, մարդկանց հասկանալի լեզվով այսպես` նրան, ով խմբակցություն ու կուսակցություն չունի, բարեկամ ու թշնամի չունի, սեւեռված չէ հարստության ու աղքատության վրա, ոչ հին է, ոչ նոր, այլ ԻՍԿՍԿԱՆ, նրան, ում մասին միջազգային հանրությունը չի էլ լսել, նրան, ով…
Հասկանում եմ, այդպիսի ՄԵԿ հոգի կարող է գտնվել ընդամենը: Եթե գտնվի: Ես չգիտեմ ՆՐԱՆ, չգիտեմ:
Մի՞թե ամբողջ Երկրում չկա մեկը` այնպես ապրած լինի, որ ԲՈԼՈՐԸ ՃԱՆԱՉԵՆ: Մի՞թե չկա մեկը, որ մտադիր է այնպես ապրել, որ ԲՈԼՈՐԸ ՃԱՆԱՉԵՆ:
Դավաճան գտնելը հեշտ է:
Սահմանադրություն ունենալը դժվար չէ, մի քանիսն ունեցել ենք:
Ժողովդավարություն խաղալ միշտ է կարելի:
Բայց հիմա ՄԱՐԴՈՒՆ գտնելու ժամանակն է:
Գտեք ՄԱՐԴՈՒՆ: Ի սեր ԱՍՏԾՈ: ԳՏԵՔ ՄԱՐԴՈՒՆ:
Եւ հենց ՆԱ էլ թող հավաքի ՄԱՐԴԿԱՆՑ:
Հավաքի ոչ թե հրապարակներում, ու կաբինետներում, որտեղ ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐ երբեք չեն լինում, այլ պարզապես ԻՐ ՇՈՒՐՋԸ:
ԳՏԵՔ ՄԱՐԴՈՒՆ:
Հուզական ստացվեց, որովհետեւ չէր կարելի մանրացնել: Առաջին չորս տողից հետո եղածը կջնջեմ:
Ավագ Եփրեմյանի էջից:
* * *
Գրեթե բոլորն են տեսնում, թե ինչ է եղել:
Քչերը` թե ինչ է լինելու:
Ելքը ոչ ոք չի տեսնում:
Գտեք ՄԱՐԴՈՒՆ:Այստեղ…
Опубликовано Avag Yepremyan Четверг, 12 ноября 2020 г.