ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ. armeniasputnik.am

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից։

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմի մեկ այլ խումբ մեկնել է ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ)՝ ավելի վաղ հավաքների ժամանակ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

Հիշեցնենք, որ այս պահին Երևանում ընթանում է 17 կուսակցությունների խորհրդի կազմակերպած երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու երեկ ձերբակալվածների ազատ արձակման պահանջով։

Իսկ ավելի վաղ իրավապահները ցրել էին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու փորձ անողներին ու բերման ենթարկել, ըստ վերջին տվյալների, 62 մարդու։ Հանրահավաքը կազմակերպել էր «Ազգային բևեռը»։

armeniasputnik.am