Աննա Հակոբյանն իր հավաքագրած «Էրատո» ջոկատի հետ շարունակում է պահել իրենց վստահված դիրքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանն իր հավաքագրած «Էրատո» ջոկատի հետ շարունակում է պահել իրենց վստահված դիրքը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր հավաքագրած «Էրատո» կանանց ջոկատի հետ մինչ այսօր գնտվում է Արցախում և շարունակում է պահել այն դիրքը, որն իրենց է վստահված։

Այս մասին Հակոբյանն ասել է «Ֆեյսբուքի»-ի իր էջում տեղադրված տեսանյութում։

«Այս ընթացքում ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ, հետաքրքրվում են, թե որտեղ եմ։ Ուզում եմ ասել, որ ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որն այս ընթացքում վստահված է եղել մեզ։ Մենք այստեղ կանգնած ենք և վստահված է վերահսկել նաև այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների խմբերի սողոսկում դեպի մեր տարածք։ Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Քննարկման մեխն այն էր, որ կնոջ տեղ չի կամ վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անելու։ Հիմա հենց այն պահն է, որ պետք է այս հարցը տանք և պատասխանները փնտրենք, թե ինչու այդպես եղավ, ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի»,- նշեց ՀՀ վարչապետի տիկինը։

Նրա խոսքով, իրենք սահմանված ժամկետներում շուտով կվերադառնան տուն, ինչպես մնացած բոլոր կամավորները։ Հակոբյանը շեշտեց, որ վերադառնալուց հետո, առաջին հերթին համալրելու է իր ջոկատի կազմը, և իրենք փորձելու են այնպես անել, որպեսզի շատ կարճ ժամկետներում կարողանան ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտությունների տիրապետել։

«Իմ քայլը լինելու է հետևյալը՝ ուղղել սխալն այնպես, որ անհրաժեշտության դեպքում, երբ էլ դա լինի, մենք՝ զենք վերցրած կանայք, այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ուզենանք և պատրաստ լինենք գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլև իրական, ռազմական նպատակով»,- ասաց Աննա Հակոբյանը։



Նման նյութեր