Արցախից Հայաստան եկած մարդկանց խնդիրները շատ են՝ սկսած կեցությունից, սննդից, տաք հագուստից. Օպերատիվ շտաբի համակարգող. aysor.am
Advertisement 1000 x 90

Արցախից Հայաստան եկած մարդկանց խնդիրները շատ են՝ սկսած կեցությունից, սննդից, տաք հագուստից. Օպերատիվ շտաբի համակարգող. aysor.am

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հիմնական հարցը ՀՀ ժամանակավորապես տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շտաբի համակարգող, ԱՀ աշխատանքի և սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Միրաբյանը:

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղակայված է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում։

«Այս ժամանակահատվածում շտաբը կարողացել է կարգավորել սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական մի շարք խնդիրներ։ Մարդկանց խնդիրները շատ են՝ սկսած կեցությունից, սննդից, տաք հագուստից։ Օրվա կտրվածքով օպերատիվ շտաբում գրանցվում է 300-ից ավելի մարդկանց ներկայություն, զանգերը՝ հազարավոր են»,- ասաց Վիրաբյանը։

Դիտարկմանը, թե Արցախից եկած քաղաքացիները փաստաթղթերի խնդիր ունեն, ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի այդ հարցերը կարգավորվեն, նա ասաց.

«Երևանի Վարդանանց 16/1 հասցեում ունի իրավական ծառայությունների մատուցման գրասենյակ, որտեղ տրվում են պարզաբանումներ և օգնում են համապատասխան փաստաթղթերի ձևակերպման խնդիրներով։ Այդ ամենը կատարվում է պարզեցված համակարգով»:

Շտաբի համակարգողն ասաց, որ իր խնդրանքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ եկել են պայմանավորվածության, որ ՀՀ ամբողջ տարածքում սոցիալական ապահովության տարածքային բաժինները բացվել են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների համար։

aysor.am