Բարոյականություն է պետք ունենալ, որ հարգել այդ համազգեստը և նման քննարկում նման հարցադրումներով չկազմակերպել
Advertisement 1000 x 90

Բարոյականություն է պետք ունենալ, որ հարգել այդ համազգեստը և նման քննարկում նման հարցադրումներով չկազմակերպել

Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից.

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել քննարկում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Այն որ Պետրոս Ղազարյանը իր մասնագիտական գործունեության մեջ որևէ բարոյական սկզբունք պահելու խնդիր չունի, մենք դա միշտ էլ իմացել ենք, բայց մի՞թե Հանրայինում չգտնվեց գեթ մեկ պատասխանատու մարդ, ով կասեր, որ սահմանից վերադարձած կամավորներին՝ զինվորական համազգեստով չի կարելի ներքաշել այդ ֆորմատի ներքաղաքական քննարկումներին։

Բարոյականություն է պետք ունենալ, որ հարգել այդ համազգեստը և նման քննարկում նման հարցադրումներով չկազմակերպել։

Սահմանից վերադառնում են տղաներ, որոնք և’ նեղսրտել են նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից և որոնք պատրաստ են «հող հանձնողին հանձնել հողին»։ Չէր կարելի նման եթեր թույլ տալ, պարզապես չէր կարելի։

Իշխանությունը պահպանելու մոլուցքը պետք է վերջ ունենա։

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել քննարկում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների…

Опубликовано Դավիթ Խաժակյան Пятница, 13 ноября 2020 г.



Նման նյութեր