«Ղարաբաղից մինչև «տարածաշրջանային մոթել»». Էդգար Էլբակյան
Advertisement 1000 x 90

«Ղարաբաղից մինչև «տարածաշրջանային մոթել»». Էդգար Էլբակյան

Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեց Սովետական Հայաստանը, ավելի ճիշտ՝ վերջինիս իներցիան՝ կադրերով, կազմակերպչական մշակույթով և ամենակարևորը՝ հոգևոր արժեքներով, որոնք լեգիտիմացնում էին պատերազմի արդարացիությունը։ Անաստվածությամբ հանդերձ՝ Սովետը հոգևոր կյանք ուներ։ Սովետական Հայաստանն ուներ Մուշեղ Գալշոյան, «Սարոյան եղբայրներ», Շիրազ՝ իր մասիսապաշտությամբ, «Ռանչպարների կանչը», որոնք Ղարաբաղյան առաջին պատերազմի հոգևոր զենքերն էին։

Իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ջախջախվեց Հայաստանի Հանրապետությունը՝ կադրերով, կազմակերպչական մշակույթով և ամենակարևորը՝ հոգևոր արժեքներով, իսկ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ։ Երբ չկան հոգևոր արժեքներ, կա միայն նյութականը, իսկ մնացած քաղաքականությունը կառուցվում է այդ նյութականի պաշտամունքի առկայության ըմբռնման վրա՝ սկսած Լևոնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն…»-ից և «լավ չես ապրելու, Սերգո՛ ջան»-ից, մինչև Նիկոլի պարգևավճարներ ու դրանց ասեղի վրա նստած ու մինչև էսօր իրա հրամանները կատարող պետական ապարատ։

Իսկ Ադրբեջանում բացի կադրերից, կազմակերպչական մշակույթից ու զենքից՝ էս տարիների ընթացքում աճեցվել են նաև հոգևոր արժեքներ, որոնց մի մասը թեկուզ նեգատիվ նշան ունեին, բայց իրենց նպատակին ծառայեցին՝ անհագ ատելություն, վրեժխնդրություն, ուղղորդվող կրոնական մոլեռանդություն, առաջնորդի պաշտամունք և այլն։

Ցավալի է գիտակցելը, բայց փաստ է, որ մենք ավելի քիչ ուզեցինք Ղարաբաղը, քան իրենք։ Դրա համար իրենք հաղթեցին։ Սովետական Հայաստանի հոգևոր կյանքի ավարտից հետո ավարտվեց նաև հող պահելու «մոդան», սկսվեց «տառգաշների» ժամանակը, հայրենիքը «տարածաշրջանային մոթել» սարքողների և «կարևորը՝ դենեժնի աբառոտ ըլնի, ախպե՛րս» ասողների ժամանակը։ Նիկոլի աչքերը պատահական չէին փայլում երեկ, երբ խոսում էր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումից…

Ու ես սկսում եմ կարծել, որ Սովետական Հայաստանը՝ ազատագրված Ղարաբաղով հանդերձ, բացառություն էր։ Ախըր մեզ դեռ դպրոցից էին սովորեցնում՝ «որտեղ հաց, էնտեղ կաց»։ Միգուցե դա՞ ա իրականում մեր հավաքական երեսը, ինչպես Չարենցն էր ասում, «գուցե սուտ է Նաիրին, Նաիրին – չկա… Գուցե – հուշ է միայն, – ֆիկցիա, միֆ։ – Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»…

Էդգար Էլբակյանի էջից:

ՂԱՐԱԲԱՂԻՑ ՄԻՆՉԵՎ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՈԹԵԼ»

• Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեց Սովետական Հայաստանը, ավելի ճիշտ՝…

Опубликовано Էլբակեան Էդգար Пятница, 13 ноября 2020 г.



Նման նյութեր