Դիմում ենք Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին
Հարգելի պարոն Դավթյան և պարոն Բաղդասարյան,
Վերջին 2․5 տարվա մեջ ամենից շատ բանավիճել ենք սահմանադրական կարգի տապալման, դրա պահպանման վերաբերյալ։ Խոսել ենք Հայաստանում իրավական պետության սկզբունքի, իրավունքների իրավաչափ կամ ոչ իրավաչափ սահմանափակումների մասին։
Միշտ պնդել ենք, որ Դուք ապօրինի քրեական հետապնդում եք հարուցել տխրահռչակ սահմանադրական կարգի տապալման գործով, Դուք միշտ պնդել եք հակառակը։ Փորձել եք ներկայացնել հարցը իբրև ոչ թե քաղաքական այլ իրավական տիրությում գտնվող։
Հիմա եկեք վերլուծենք ստեղծված իրավիճակը․ Ռազմական դրությունը պահպանվում է ՀՀ-ում չնայած Կառավարության որոշմամբ արձանագրված հիմքերը 2020 թվականի նոյեմեբերի 9-ի փաստացի միջազգային պայմանագրով՝ վերացել են։
Ռազմական դրությունը պահպանելով՝ այսօր սահմանափակվում են խաղաղ հավաքների, խոսքի ազատության և մի շարք այլ իրավունքներ։ Ավելին՝ հանրապետության հրապարակում պաշտոնատար անձանց գիտությամբ տարածվում է զինվորական համազգեստ կրող անձանց տեսանյութ որում ուղղակիորեն առկա են հանցակազմի տարրեր։ Այսօր ևս տարածվում է տեսանյութ զինվորական համազգեստով անձանց որոնք պահանջում են Արցախից Հայաստան տեղափոխված անձանց հանդեպ վրեժ լուծել։ Ռազմական դրության պայմանի իբրև առկայությունից ելնելով հարուցվել են հենց այդ հիմքից բխող ակնհայտ անհիմն քրեական գործեր քաղաքական գործիչների նկատմամբ։
Արդյունքում կարող ենք ձևակերպել հետևյալը՝ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով (այդ թվում ճանապարհները ոստիկանական ուժերով փակելով)՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, խնդրո առարկա փաստաթղթի արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և առկա իրավիճակը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված նշյալ իրավունքների իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու` դիտավորության տարրեր այս իրավիճակում արդյոք չեք նկատում։
Արդյոք պատշաճ է այս պահին «սահմանադրական կարգը»։ Ներկայացված ձևակերպումները հենց Ձեզ շատ ծանոթ են, չէ որ 2․5 տարի հենց այս բառերն եք օգտագործել։ Ավելին՝ մշտապես չեք համաձայնել մեզ հետ, երբ ասել ենք անհասկանալի է, որոշակի չէ խնդրո առարկա նորմը, միշտ ասել եք Ձեզ համար շատ հասականալի է։
Չենք հարցնում Ձեր վերաբերումնքը նոյեմեբերի 9-ի փաստաթղթին, որովհետև վստահ ենք՝ Ձեզ համար որպես ՀՀ քաղաքացիների այն ևս անընդունելի է։ Պարզապես ուզում ենք ի վերջո մեկ անգամ անկեղծ պատասխան։
Արամ Վարդևանյանի էջից
Դիմում ենք Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին
Հարգելի պարոն Դավթյան և…
Опубликовано Aram Vardevanyan Пятница, 13 ноября 2020 г.