Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան գրառումը.
Ինչի՛ ես չեմ հավատում մեր կուսակցական համակարգին:
Ուշադիր եղեք՝ այսքան քաղաքական ուժ ունենք, բայց ոչ ոք այս պահին չի ուզում հայ ժողովորդին ասի, բացատրի հետևյալ իրողությունները
- 20 տաուց ավել Ալիևը նախապատրաստվեց ռևանշի, ու հասավ իր նպատակին, իսկ մենք յուղ վառեցինք էդ ամբողջ ընթացքում:
- Ի՛նչ տեղի ունեցավ 2016-2020 թթ։-ին՝ ինչպես միջազային իրավիճակի փոփոխությունը Հայաստանի շուրջ բերեց երկու պատերազմի, հեղափոխության ու պարտության: Պարտիզանի պես լռում են սրա մասին: Որ կարողանան հրամցնեն իրենց միակողմանի, մեկը մյուսի վրա գցող, մի քայլանի, միաբջիջ «ճշտերը»:
- Պարտիզանի պես լռում են նրա մասին, թե այդ ինչ խաղաղության մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնի մասին է խոսքը, չկա էդպիսի թեմա:
- Չեն ասում, որ Ղարաբաղով հարցը չի ավարտվում, որ նույն միջազգային իրավիճակի փոփոխությունը հարցի տակ է դնում Հայաստանի իսկ գոյությունը որպես հայկական տարածք: Որ մենք կարող ենք հայերի վերջին սերունդը դառնալ մեր մի կտոր հայրենիքում:
- Առաջ չեն քաշում հայրենիքի փրկության որևէ ծրագիր մոտակա տարիների համար: Կոնկրետ կետերով, թեկուզ շատ կարճ, ու իրավիճակից բխող, ոչ թե տեսական դոգմաներից ու սիրուն կարգախոսներից:
Չեն անում այս ամենը, որովհետև
- Չունեն այդ կարողությունը
- Այն դեպքերում, երբ գուցե ունեն, իշխանության հոտ են առել, տենդերի են մասնակցոմ, թե ով ավելի լավ գուբերնատոր կաշխատի, ու չեն կարողանում ոնց որ թե դեռ իրար մեջ պայմանավորվել, թե շահողն ով է:
Դրա համար ասում եմ՝ հայ ժողովուրդ քո փրկությունը միայն դու ես:
Սկսի մտածել, թե ինչպես ես ինքնակազմակերպվում:
Ինձ մի հարցրեք, ես չունեմ, պատրաստի ռեցեպտներ: Չի կարող մի հոգին ունենալ դա: Բայց ես ասում եմ, սկսեք մտածել: Թող լինեն տարբեր խմբեր, թող լինեն իրավիճակի տարբեր գնահատականներ, թող լինեն տարբեր լուծումներ՝ պարտադիր չի բոլորս մեկ մտածենք: Բայց ինքնակազմակերպվեք, հավաքվեք, քննարկեք, հարթականեր ստեղծեք, ռեսուրսներ ճարեք: