«Ակնհայտ է, որ այդ օրը եւ այդ ժամերին ՄԻ-24 ուղղաթիռի խոցման պատահականությունը շատ փոքր է՝ կապված նաեւ այլ առարկայական հանգամանքների հետ: Առաջին՝ Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի ուղղաթիռները Մեղրիի ուղեկալների հետ կապն ապահովելու համար մշտապես այդ հատվածով են թռիչքներ իրականացրել:
Այդ թռիչքներն առավել ինտենսիվ էին հատկապես պատերազմական գործողությունների ժամանակ, հետեւաբար, ադրբեջանական զինված ուժերը միշտ էլ տեղյակ են եղել, որ Նախիջեւանի սահմանի երկայնքով՝ այն էլ գիշերով թռիչքներ են իրականացնում միայն ՌԴ ստորաբաժանումների ուղղաթիռները:
Երկրորդ՝ Ադրբեջանը լավ գիտեր, որ պատերազմում ՀՀ զինված ուժերը գրեթե չեն օգտագործել հարվածային ուղղաթիռներ:
Ամփոփելով դեպքերի զարգացման ընթացքի նկարագրությունը՝ նկատենք, որ պատերազմի ընթացքի վճռորոշ այդ փուլում միջադեպի պատահական լինելու հավանականությունը շատ փոքր է: Եթե սրան գումարենք նաեւ այն փաստը, որ Նախիջեւանում են Թուրքիայի զինված ստորաբաժանումները, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: