Գիտեմ որ տհաճ ա լսել թուրքի մասին, բայց զուտ որպես սթափության կոչ: Նկարում Սելջուկ Բայրակթարն ա, ով թուրքական Բայրակթար ԱԹՍ-ների համահիմնադիրնա: Ինքը ո՛չ զինվոր ա, ո՛չ էլ երևի կյանքում կրակելա:
Դրա փոխարեն ավարտել ա Ստամբուլի տեխնոլոգիական համալսարանը, այնուհետև ստացել ա Փենսիլվանիայի ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների (ԱՄՆ) մագիստրոսի կոչում, հետո էլ գիտությունների դոկտորի աստիճան ՝ ԱՄՆ Ջեորջիայի համալսարանում:
Հայ-ադրբեջական պատերազմում նրա ստեղծած ԱԹՍ-ները ունեցան վճռորոշ դեր, ու փոխեցին պատերազմի պատկերացումները:
Հուսով եմ էս սառը ցնցուղը պետք ա արթնացնի մեզ վերջապես: Գիտնականը, ծրագրավորողը, ֆիզիկոսը ու ընդհանրապես խելացի մարդը պետք ա օրինակելի կերպար դառնա: Կրթությունը պետք ա մղվի առաջին պլան ու մեծ գումարներ ներդրվի:
Չպետք ա լինեն փողով առած դիպլոմներ, գնահատականի համար սովորողներ, բանակ չգնալու համար մագիստրատուրա ընդունվողներ:
Ես փորձում եմ իրատես լինեմ: Ես ծառայել եմ բանակում ու գիտեմ ինչ ա բանակը:
Ուզում եմ մեր ուղեղները ներդնենք, ոչ թե կյանքի գնով տարածք պահենք: Ոչ մեկ էլ պարտավոր չի զոհվի, ես դրան չեմ հավատում: Զոհվելը կա ու կա, պետք ա փոխել իրավիճակ՝ խելքով ու աշխատասիրությամբ:
Վահե Աբելյանի ֆեյսբուքյան էջից
Գիտեմ որ տհաճ ա լսել թուրքի մասին, բայց զուտ որպես սթափության կոչ: Նկարում Սելջուկ Բայրակթարն ա, ով թուրքական Բայրակթար…
Опубликовано Vahe Abelyan Пятница, 13 ноября 2020 г.