Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա։
Նսեմացուցիչ ու դավաճանական փաստաթղթում որեւէ հիշատակում կարգավիճակի մասին գոյություն չունի։
Սակայն որքան էլ Ալիեւն արհամարանքով եւ ինքնաբավ հոխորտա, թե «յոխ, ջհանդամ ու գյոռբագյոռ ստատուս», այդ խոսքերի իրական հասցեատերը Արցախի հայերը չեն, այլ այն մարդն, ով դարձավ այս դավաճանության քավորը եւ պիտի օր առաջ հեռանա։
Ինչպիսին կլինի Արցախի կարգավիճակի հարցը, մեծապես կախված է նրանից, թե ով է ներկայացնելու մեզ բանակցային գործընթացում։ Մարդ, ով 4750 նահատակների արյունը ջուր դարձրեց եւ գրչի մի հարվածով, ազգից թաքուն, գիշերով զիջեց 10 000 ք կմ, այլեւս չի կարող լինել անդամահատված Արցախի եւ համայն հայության խոսափողը։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը օրերս շատ պարզ ակնարկ արեց, որ Արցախի կարգավիճակի հարցը կախված է լինելու այն հանգամանքից, թե որքան հայ կմնա Արցախում եւ որքան ադրբեջանցի կվերաբնակեցվի այնտեղ։
Չկասկածեք, որ Ալիեւն առնվազն 40 000 մարդ փորձելու է ճխտել Արցախի մնացած տարածքում։
Որպեսզի արցախահայը վերադառնա եւ շարունակի ապրել ու պայքարել իր հողում հարկավիր է երկու կարեւոր հանգամանք՝
ա. վստահություն Արցախի ղեկավարության հանդեպ
բ. վստահություն Հայաստանի ղեկավարության հանդեպ։
Այս վստահությունները բազմաբաղադրիչ են՝ անվտանգայինից մինչեւ դիվանագիտական, սոցիալականից մինչեւ բարոյական։ Ակնհայտ է նաեւ, որ բ. կետը ավելի ճակատագրական է։
Ասածս միանշանակ է. մինչեւ չփոխվի երկու հայկական պետությունները տաճարները այրած «հեռոստրատը», Արցախը եւ Հայաստանը փրկելու շանսի մասին կարելի է մոռանալ։
Լավատեսներին հիշեցնեմ, որ Արցախի հարցով վերջին 2.5 տարվա մեջ արված իմ կանխատեսումների 90%-ը, ավաղ, դարձել է իրականություն…
Արմեն Աշոտյանի էջից:
Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա։
Նսեմացուցիչ ու…
Опубликовано Armen Ashotyan Суббота, 14 ноября 2020 г.