Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ նիստերի դահլիճ մտած երիտասարդներից մեկի՝ Գառնիկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու մեղադրանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից։
«2020թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:40-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կիևյան կամրջից տղամարդ է ցած նետվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի վայրի զննությամբ՝ Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Գառնիկ Պետրոսյանի դին: Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դիակի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, քրեական գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք:
2020թ. նոյեմբերի 14-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Լուսանկարում` մահացածը երիտասարդը` եռագույն դրոշը` ուսերին: