Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության կետերից մեկով նոյեմբերի 15-ին՝ վաղը Արցախի Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին։
Հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող շրջանում արդեն քանի օր է՝ ողբ է, կրակ ու ավեր։ Մարդիկ հավաքում են իրերը, անասուններին առաջն արած տեղափոխում իրենց գյուղերից։
Tert.am-ն այսօր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապամոնտաժվում է նաև Քարվաճառի զորամասը։