Պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքը. առաջարկվում է չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի համար. Աբրահամ Գասպարյան
Advertisement 1000 x 90

Պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքը. առաջարկվում է չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի համար. Աբրահամ Գասպարյան

Սիրելի՛ հայրենակից: Արդեն պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում բողոքը, որի մասին խոսում էի երեկվա իմ եթերում: Սույնով հայտնում ենք մեր հստակ բացասական կեցվածքն այս ոչ հայանպաստ ու կապիտուլյացիա հիշեցնող այս փաստաթղթի հանդեպ և կոչ  անում ՀՀ իշխանությանը՝ անհապաղ չեղյալ հայտարարել այն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը:

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ, կարող են սեղմել ներքոնշյալ հղումը, ընթերցել ու ստորագրել: Նախատեսում եմ հավաքել հնարավորինս շատ ստորագրություն: Դիմում եմ նաև սփյուռքի իմ հայրենակիցներին՝ արգելակելու մեր ժողովրդի ու պետության մայրամուտը ազդարարող այս գործընթացը: Շնորհակալ եմ բոլորիդ: Ընկրկել չկա, կանգնել չկա: Պիտի պայքարենք մինչև վերջին շունչը»,-գրել է  նա:

Նշենք, որ հրապարակված դիմումով առաջարկվում է վարչապետին կասեցնել ս.թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը չեղյալ հայտարարելու նպատակով: Առաջարկվում է՝

Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,

2- Դադարեցնել Արցախի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,

3- Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,

4- Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,

5- Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:

Դիմումի պահանջներն են՝

1- Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,

2- Դադարեցնել Արցախի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,

3- Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,

4- Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,

5- Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:

Ամփոփելով՝ վերահաստատում ենք, որ այս փաստաթուղթը չի ապահովում հայության ու հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական շահերը, չի երաշխավորում արցախցու անվտանգությունը, Արցախի հետագա կարգավիճակը և հղի է ռազմական անվտանգության, տնտեսական ու ժողովրդագրական նոր սպառնալիքներով: Նման կապիտուլյացիոն փաստաթղթի ընդունումն ու իրագործումը լրջագույն սպառնալիք են այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գոյությանը։

 



Նման նյութեր