Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից.
Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում պնդում էր, թե իր «ստորագրած հայտարարությունը զինադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական փաստաթուղթ է»:
Այդ ստորացուցիչ փաստաթղթի հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունը փլուզվել է, Հայաստանը զրկվել է անկախությունից, Ղարաբաղը բռնազավթվել է Ռուսաստանի կողմից, Թուրքիան և Ադրբեջանը տիրացել են ռուսական տիրապետությունից դուրս գտնվող հայկական հողերի այլ հատվածների՝ հաղորդակցվելու հնարավորություն ստանալով միմյանց հետ Հայաստանի տարածքի հաշվին:
Եվ սա քաղաքական փաստաթուղթ չէ՞:
Սա Հայաստանի կապիտուլյացիայի և Ղարաբաղի հանձման մասին փաստաթուղթ է: Հայաստանում ռուս-թուրքական օկուպացիա է հաստատվել:
Մեր դժբախտությունն այն է, որ իրար փոխարինող իշխանությունն ու ընդդիմությունը Հայաստանում ռուսական տիրապետության հաստատման են ձգտում: Այս արատավոր շրջանից Հայաստանը չի կարողանում դուրս գալ:
Ռուսաստանից օգնություն աղերսող ժողովուրդ, հիմա հասկացա՞ր, թե ուր հասցրեց քո ռուսատենչությունը:
Ռուսներին դուրս հանելը արդեն բարդ է; Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ազատագրելով Արևելյան Եվրոպան ֆաշիստներից, Խորհրդային Ռուսաստանն այն այդ երկրներին օկուպացրեց շուրջ հիսուն տարի՝ արյան մեջ խեղդելով ազատագրման բոլոր փորձերը:
Ապրիլյան հեղափոխության ժամանակ մենք Նիկոլ Փաշինյանին մանդատ չե՛նք տվել ստորագրելու Հայաստանի կապիտուլյացիայի և Ղարաբաղի տարածքների հանձման համաձայնագրի տակ: Նա պարտավոր է հետ կանչել իր ստորագրությունը այդ մղձավանջային փաստաթղթից, որը մեզ զրկել է քնից, ապագայից, հայրենիքից:
Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում պնդում էր, թե իր «ստորագրած հայտարարությունը զինադադարի մասին է, այլ ոչ…
Опубликовано Narine Mkrtchyan Суббота, 14 ноября 2020 г.