«Կամավոր կռվող ջոկատների մեջ ամենամեծ կորուստ տվեց Սիսական ջոկատը՝ 40 զոհ,10 կորած և բազում վիրավոր հերոս տղերք». Ռուբեն Գևորգյանը՝ Աշոտ Երկաթի մասին
Advertisement 1000 x 90

«Կամավոր կռվող ջոկատների մեջ ամենամեծ կորուստ տվեց Սիսական ջոկատը՝ 40 զոհ,10 կորած և բազում վիրավոր հերոս տղերք». Ռուբեն Գևորգյանը՝ Աշոտ Երկաթի մասին

Ռուբեն Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կամավոր կռվող ջոկատների մեջ ամենամեծ կորուստ տվեց Սիսական ջոկատը՝ 40 զոհ,10 կորած և բազում վիրավոր հերոս տղերք. Ռուբեն Գևորգյանը՝ Աշոտ Երկաթի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ազատամարտիկ, երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։ Նշենք, որ մինչև դատական նիստի սկսվելը Մինասյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ Մինասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։

ArmDaily.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, երդվյալ ազատամարտիկների հիմնադիր հրամանատար Ռուբեն Գևորգյանը անդրադառնալով Մինասյանի ձերբակալմանը, նշեց. «Աշոտին ձերբակալելով երկրում ձերբակալում են ճիշտը, ազնվությունը, 90-ականներից մինչ այսօր հերոսապատումների միջով անցած բոլոր քաջարի տղերքին: Ինչ կասկածանքով, որ մեղադրում են նրան, դա ծիծաղելի է, նա տղամարդ է ուղիղ խոսող, ճակատին անգամ թշնամու դեմ նրա կռիվը ուղիղ է եղել: Նա իր տեսակետը այս իրավիճակների համար երբեք իրեն կաշկանդված չի զգացել արտահայտվելու մեջ հենց թեկուզ տարբեր հեռուստաալիքների հարթակներից: Իրեն շատ լավ եմ ճանաչում: Երեք պատերազմ ենք անցել միասին և երեքում էլ շատ տեղեր միասին ենք կռվել թշնամու դեմ:

Այս պատերազմում էլ առաջին դաժան 10 օրերը մեր ջոկատները միասին էին մարտնչում հարավային ճակատում, բազում զոհեր տվեց Սիսական ջոկատը և հրամանատարի հետ անգամ մի մետր նահանջի փորձ չարեցին: Աշոտ Երկաթը լոկ հայրենասեր չէ,նա հայրենիքը իր մեջ մարմնացնող ,հայրենիքով ապրող հայ մարդ և հերոս հրամանատար է:

Կամավոր կռվող ջոկատների մեջ ամենամեծ կորուստ տվեց Սիսական ջոկատը՝ 40 զոհ,10 կորած և բազում վիրավոր հերոս տղերք, պատերազմի առաջին իսկ թեժությունը Սիսականերին դիմակայելու բաժին ընկավ: Փառք բոլոր զոհվածներին և փառք և համբերություն Աշոտ Երկաթ հրամանատարին: Ամեն ինչը կպարզվի և շատերը կամաչեն այս իրավիճակի համար»:

Հարցին՝ արդյոք ինքը մասնակցում է հանրահավաքներին, Գևորգյանն ասաց.«Ցավոք չեմ մասնակցում, քանի որ Արցախից վերադարձել եմ հիվանդ, անկողնային ծանր պառկած եմ ,ժամանակի հիվանդությամբ. իսկ կարծիքս նույն ժողովրդի կարծիքն է, որ տեղի է ունեցել դավաճանություն և ստորագրվել է հանցավոր ակտ հայրենիքի նկատմամբ:

Խոսելով պատերազմում Արայիկ Հարությունյանի գործոնի մասին, նա նշեց. «Ես իմ Երդվյալ ազատամարտիկներով Արցախում եղել եմ ճակատում և ոչ մի քաղաքական պրոցեսներց չէի կարող տեղյակ լինել, միայն գիտեինք որ պայքարելու ենք մինչև հաղթանակ, արյան գնով, և դա էր մեր կայացրած վճիռը, որը միակ պատվո վճիռն էր հայրենիքի համար կռվող ամեն մի զինվորի և կամավորի համար: Ինչ վերաբերվում է Արցախի նախագահին, կասեմ որ մի քանի անգամ պատերազմի թեժ պահերին ինչպես մյուս դիրքերում այնպես էլ մեր առաջնային դիրքում էլ եղել է և տպավորությունս եղել է այն, որ Արցախի ղեկավարումը զինվոր նախագահի ձեռքում է, իսկ տարվող քաղաքականությունը ինչպիսին է եղել, ոչինչ ասել չեմ կարող: Օգտվելով առիթից ցավակցում և խոնհարվում եմ որդեկորույս բոլոր մեր առյուծածին մայրերի առաջ, սիրելի մայրեր գլուխներդ բարձր պահեք ,դուք շատ մայրերի մեջ հատուկ որակ եք կազմում , դուք Ազգի համար եք որդի ունեցել , Ձեր այդ ծնունդով ցավ չեք քաշել, երգ եք քաշել, մեր հորովելն եք երգել, Ձեր այդ ծնունդը Կոմիտասի կռունկն է ողջունել, ի տարբերություն շատերի դուք տեսաք ձեր սերմերի ուժը: Խոնհարվում ենք մենք կենդանի մնացածներս ջեր առաջ և ձեր աչքերց հոսող արցունքները դարձնում ենք մեր հոգու մեջ վրեժի ցասում ընդեմ թշնամու»:

Կամավոր կռվող ջոկատների մեջ ամենամեծ կորուստ տվեց Սիսական ջոկատը՝ 40 զոհ,10 կորած և բազում վիրավոր հերոս տղերք. Ռուբեն…

Опубликовано Ruben Gevorgyan/ Ռուբեն Գևորգյան Воскресенье, 15 ноября 2020 г.



Նման նյութեր