«Իրական մեղավորները հիմա Նիկոլին են մեղադրում». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Իրական մեղավորները հիմա Նիկոլին են մեղադրում». Ստեփան Դանիելյան

Հրեաները մի կարեւոր հատկություն ունեն, որը ցանկացած արհավիրքի, ջարդերի, ցեղասպանությունների ժամանակ դրսեւորվում է։

Ողբերգությունների ժամանակ նրանք մեղադրում են ամբողջ ժողովրդին, որը շեղվել է Աստծո (Ճշմարտության) ճանապարհից։

Մեղավոր են ոչ միայն ճշմարտության ճանապարհից շեղվողներն, այլեւ լռողները, անխուսափելի ողբերգեւթյան մոտալուտը հասկացողները, որոնք անարդյունավետ են մարդկանց տեղեկացրել ու դրա դեմը պայքարի ոչ բոլոր միջոցներն են կիրառել։

Մեկ անձը չի կարող այսքան ավերվածություններ առաջացնել, եթե չլիներ ՔՊ-ի ամբոխի լուռ հնազանդությունը, նախկինում իրենց ձայնը 5 հազար դրամով վաճառողների ֆեյք դառնալու վերամասնագիտացումը, դատարանները շրջափակելը ողջունողները, ժողովրդի անունից հակասահմանադրական ու հակաօրինական գործողություններն արդարացնողները, միմյանց նկատմամբ ատելություն շնչողները, պատերազմի գոտի – Արցախ, “հեղափոխություն” տարածողները, ազգային դժբախտությունների պատճառները դրսում որոնողները ….:

Նիկոլն այդ բոլորի փրկությունն է, սակրալ զոհը, որը կազատի իրենց բաժին մեղքից ու ցավոք, կյանքը կշարունակվի նույն հունով։

Իրական մեղավորները հիմա Նիկոլին են մեղադրում
__________

Հրեաները մի կարեւոր հատկություն ունեն, որը ցանկացած արհավիրքի,…

Опубликовано Stepan Danielyan Воскресенье, 15 ноября 2020 г.



Նման նյութեր