«Դուք հեռանալու եք, որ մենք ապրենք ու արարենք». Սերգեյ Աֆրիկյան
Advertisement 1000 x 90

«Դուք հեռանալու եք, որ մենք ապրենք ու արարենք». Սերգեյ Աֆրիկյան

Երբեք չէի մտածի,որ 10 տարվա ընթացքում առաջին գրառումս կտրվի այսքան դժվար…

Պահը օրհասական է, օդը կանգնած, բոլորիս կոկորդները արցունքի հատիկներներն են խեղդում:

Հավերժ դեպի անմահություն ճանփա բռնած հերոս զինվորներ, սպաներ, կամավորներ… բազմաթիվ անմեղ քաղաքացիական զոհեր:

Եվս մի անգամ պատմությունը չար կատակ խաղաց մեզ հետ, նորից հարվածելով դեռ չսպիացած վերքերին, փորձելով մեզ վերջնականապես գլորել դեպի անդունդ:

Բայց մենք կանգնած ենք ու կանգնելու ենք մինչև վերջ.

ՈՒ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՔ:

Աննա և Նիկոլ՝ Ձեր ամուսնական դուետի իշխանազավթումից ի վեր տեսել ենք՝

1.Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային բոլոր արժեքների, հայ ընտանիքի, հայոց բանակի, այս կամ այն ոլորտում մեծ հաջողությունների հասած պրոֆեսիոնալների, իշխանության բոլոր ճյուղերի՝ այդ թվում ազատ մամուլի հանդեպ ոտնձգությունների տարափ.

2.պառակտում, զազրախոսություն, սուտ,

սեփական խոսքի հանդեպ պատասխանատվության բացարձակ բացակայություն, բարոյականության արժեզրկում, սեփական ժողովրդին մանիպուլացնելու ռեկորդային փորձեր.

3.արտաքին քաղաքականության անհերքելի ձախողում բոլոր ուղղություններով,ներքին քաղաքականության թշնամացում, առողջապահական, սոցիալական և կրթական բացարձակ անգործունեություն,իրավական վակում,օրինականացված կոռուպցիա և այլ:

ԵՎ այս ամենը Ձեզ ներվել է միայն 2 բանի համար՝

1.Ձեզ ընտրել է 2018թ-ի դեկտեմբերի ընտրություններին մասնակցած ընտրողների մեծամասնությունը.

2.Դուք եք հանդիսացել ՀՀ և ԱՀ անվտանգության երաշխավորը (չնայած, որ դու այդպես էլ չէղար քո այդքան փափագած Գերագույն հրամանատարը):

Դուք կորցրեցիք անգամ Ձեր ներողություն հայցելու պահը և ԴԱՎԱՃԱՆԻ պիտակը թողեցիք Ձեր սերունդներին, ինչպես նախկինում էին թողել դա Ձեզ:

Այս երկրում էլ հայը հայի արյուն այլևս չի՛ թափելու:

Պլաններիդ մատյանում ջնջիր վերջին տողը՝ քաղաքացիական պատերազմ չի՛ լինելու:

Ու դուք հեռանալու եք… անկախ նրանից կհասցնեք փախչել Ձեզ արդեն հարազատ դարձած ժողովրդի մոտ,ում համար ԼՂ հարցի լուծումը պետք է լիներ ընդունելի, դուք հաստատ և առավել ևս նրանք,մեր Շուշիում թեյ չեք խմելու:

Դուք հեռանալու եք, որ մենք ապրենք ու արարենք, ապրենք հեռախոսներից դուրս, որ մեզ չհետաքրքրի մեր պետության ղեկավարի կամ իր ընտանիքի քաղքենի առօրյան, մենք դրա իրավունքն ու ժամանակն այլևս չունենք:

Դուք հեռանալու եք, թողնելով մի մեծ խաբված ամբոխի, բայց մենք նրանց հետ կռիվ չունենք,նրանք էլ են մերը: Ցանկացած պարագայում ապաշխարելուց հետո ես հավատում եմ իմ ժողովրդի միասնական կամքին, իմ ժողովրդի հավաքական ուժին, որ դեռ հայ մանուկներ պիտի կնքվեն Ղազանչեցոցում, պիտի պսակադրություններ լինեն մեր Դադիվանքում, և մեր Արցախում պիտի ստեղծենք նոր քաղաքներ, նոր բնակավայրեր՝ մեր նորօրյա հերոսների անվամբ:

Դուք հեռանալու եք, Ձեր հետևից թողնելով Ձեր ֆեյք իշխանությունը, այս մղձավանջը, այս ողբերգությունը:

ՈՒ թերևս արդեն պատրաստ եմ Ձեր ֆեյքերի ու զոմբիների վիրտուալ հարձակումներին (թե բա, խի սահմանում չես, ինչ ես արել սահմանի համար, նախկին ես, ներկա ես և այլն), բայց իմ տեղը երբեք սոց. ցանցը չի եղել,ես սիրում եմ պարզ մարդկային շփումներ:

ՈՒ ԵՍ ԱՅՍՕՐ՝ ԺԱՄԸ 17.00-ԻՆ ԿԼԻՆԵՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԻ ԿՈՂՔԻՆ,ՈՒ ԴՈՒՔ ԿՀԵՌԱՆԱՔ:

Ավելորդ շահարկումներից խուսափելու համար ասեմ,այս պահին իմ մտքում չկա այն թեկնածուն,ով երկրի համար այս օրհասական պահին կարող է ստանձնել այդ չափազանց ծանր բեռը,որ հրապարակ եմ գնում ոչ թե ի աջակցություն,որևէ ուժի,այլ նրա համար որ դուք և ձեր դավաճան,ապաշնորհ ու կործանարար քաղաքականությունը լքի մեզ:

Ու ես չգիտեմ կգտնվի այդ անհատը, թե կոլեգիալ հիմունքներով փորձ կարվի մեզ վերադարձնել մեր երեխաների արժանապատիվ ապագայի հույսը, բայց ես հավատում եմ, որ հայ ժողովրդի մոր արգանդը չի չորացել, որ Անդրանիկները, Նժդեհները, Վազգենները, Մոնթեները, Ազնավուրները, Թումանյանները, Սարոյաններն ու Համբարձումյանները դեռ գալու են:

Հ.գ. Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր հերոսներին, նրանց մայրերին, հայրերին, ընտանիքներին և հարազատներին:

Բարձունքը մերն էր, տղերքը չկան

Բայց դեռ կլինեն բազմաթիվ բարձունքներ

Մեր անմահացած հերոս տղերքի անվամբ:

Սերգեյ Աֆրիկյանի էջից:

Երբեք չէի մտածի,որ 10 տարվա ընթացքում առաջին գրառումս կտրվի այսքան դժվար…

Պահը օրհասական է,օդը կանգնած,բոլորիս…

Опубликовано Sergey Afrikyan Воскресенье, 15 ноября 2020 г.



Նման նյութեր