Փաշինյանը մի քանի անգամ կրկնում ա ահասառսուռ մի թեզ՝ պատերազմը կարող էր կանգնել ավելի շուտ նույն պայմաններով, բայց որոշեց չկանգնի։
Նախ, դա սուտ ա իհարկե, որ նույն պայմաններն էին ու կարծում եմ վաղ թե ուշ հանրությունը կիմանա ամեն փուլում ինչ է առաջարկվել ստորագրել ու Փաշինյանը մերժել է շատ ավելի բարենպաստ պայմանները։
Բայց այլ բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Էս մարդը չի հասկանում, ինչ տարբերություն կանգնացնել պատերազմը շուտ ու խուսափել հազարավոր զոհ ու վիրավոր ունենալուց, մեծաքանակ զինտեխնիկայի կորուստներից ու բնագծերը փրկել ավելի բարենպաստ վիճակում, թե 44 օր մանիակալ համառությամբ շարունակել աղետի տանել։
Կամ հասկանում ա ու շարունակում ա խոստովանել, որ միտումնավոր ա դա արել։
Անժելա Էլիբեգովայի էջից:
Փաշինյանը մի քանի անգամ կրկնում ա ահասառսուռ մի թեզ՝ պատերազմը կարող էր կանգնել ավելի շուտ նույն պայմաններով, բայց…
Опубликовано Anzhela Elibegova Понедельник, 16 ноября 2020 г.