ՀՌՀ-ն դիմում է բոլոր հեռարձակողներին
Advertisement 1000 x 90

ՀՌՀ-ն դիմում է բոլոր հեռարձակողներին

ՀՌՀ-ն դիմում է բոլոր հեռարձակողներին

Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք ճյուղերի գործողությունները, ցավոք, թերի են, անբովանդակ եւ չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը, իսկ մի շարք քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի գործունեությունը զուրկ է կառուցողական բնույթից, ինչը հաճախ նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: Այս ամենը հղի է ամենածանր հետեւանքներով ժողովրդի եւ պետության համար:

Փոխադարձ անվստահության, մեղադրանքների մթնոլորտում Հանձնաժողովը կարեւորում է լրատվամիջոցների՛ որպես ոչ ֆորմալ բայց չափազանց ազդեցիկ չորրորդ իշխանության դերը սրված իրավիճակը մեղմելու գործում:

Ուստի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ մեր գործընկեր հեռուստա եւ ռադիոընկերությունների ղեկավարներին, խմբագրակազմին, ինչպես նաեւ հեռարձակողների հիմնադիրներին հետեւյալ խնդրանքով, հորդորով, պահանջով.

Խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության եւ քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն: Բացառել եթերում ատելության խոսքի, սպառմալիքների, ասեկոսեների տարածումից, զերց մնալ բամբասանքներից: Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին: Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի եւ գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ: Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջեւ եւ հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ, պետության անվտանգությունը խաթարող շահերը:

Եւ վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր լիազորությունները: Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճափի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու ՀՌՀ կողմից ընդհուպ մինչեւ հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում, կամ լիցենզիայի գործողության դադարեցում: Անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները:

Տ.Հակոբյան,

ՀՌՀ նախագահ

ՀՌՀ-ն դիմում է բոլոր հեռարձակողներին

Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք…

Опубликовано Tigran Hakobyan Понедельник, 16 ноября 2020 г.



Նման նյութեր