Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով
Advertisement 1000 x 90

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: