«Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ցավում եմ, որ զինվորականներ եք ներքաշում»
Advertisement 1000 x 90

«Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ցավում եմ, որ զինվորականներ եք ներքաշում»

Հայաստանին շատերը չօգնեցին, չօգնեցին իրենց լռությամբ, չեզոք դիրք գրավելով, մեզ ու Ադրբեջանին հավասարեցնելով, այսպես ասած ձախականները և այլն, և այլն։

Ոչ-ոք չի բարձրաձայնելու սրա մասին, բոլորը քողարկելու են իրենց լուման Արցախում ստեղծված իրադրությունից։ Բերեմ օրինակ; Թուրքիան հրահրել և անմիջական մասնակցել է այս պատերազմին՝ կիրառելով ՆԱՏՕ-ի պատերազմ վարելու բավական բարձրակարգ տեխնալոգիա, գիտելիք, տեխնիկա։ ՆԱՏՕ-ն ու նրա անդամները սրա մասին լռելու են, պնդելու են իբր հայերն ադրբեջանցիների դեմ դեմառդեմ են պատերազմել։ Ռուսները նույնպես լռելու են, քանի որ նրանց հեղինակությունը արդեն իսկ վնասվել է՝ պարտվել է ռուսական տեխնոլոգիան, տեխնիկան, գիտելքիը, ՕԴԿԲ-ի ստանդրատները։

Ահա այս ու նմանօրինակ լռությունից շարունակել են օգտվել մեր թշնամիները։ Լռելու են եվրոպացի հարկատուների փողերով կեղծ խաղապաշտություն անող կազմակերպությունները՝ ձեն չեն հանելու ատելության այն մթնոլորտը, որ կար ու կա Ադրբեջանում։ Կարող եմ շարքը շարունակել, բայց հիշեք, որ աշխարհը մեզ հետ կլինի, եթե աշխատենք։ ես չգիտեմ, այս պահին ԱԳՆ-ն ղեկավարությունը պարալիզացվեց, ու սա վատ է, շատ վատ։ Այսօր մեզ պետք է հստակ դիրքորոշում, որ մենք ադրբեջանցիներին չենք պարտվել, մենք կհաղթեինք, եթե միայնակ չպատերազմեինք Ադրբեջանին, Թուրքիային ու վարձկաններին միաժամանակ։ Այս ամենի փաստական հիմնավորումները շատ կարևոր են, ժամանակակից պատերազմը միայն զինվորը չի, որ մեզ հակադարձեն, թե թուրք զինվոր այնտեղ իչ եղել։ Եղել է, եղել է հրամանատարական կազմով, լանավորմամբ, անմիջական հրանագներ տալով, անխափան լոգիստիկ ապահովմամբ, ՆԱՏՕ-ի ստանդարտով հետախուզական անմիջական աշխատանքներ վարելով։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ցավում եմ, որ զինվորականներ եք ներքաշում։ Ուրեմն ոչ մի առաջնագծում կռվող, ոչ-մի զինվորական չի կարող իրականության մասին բան ասել, քանի դեռ պատերազմի ամբողջ թատերաբեմին չի տիրապետում։ Այո, ամեն դեպքում կլինի լուրջ հետաքննություն, բայց այս պահին այն ինչ ասեք, լսեք՝ լինելու է պատերազմի թատերաբեմի մի մասնիկը։ Թուրքիայի ու Արդբեջանի տնտեսական ու քաղաքական անկման սկիզբը տրված է – սա ասում եմ որպես տնտեսագետ, որը հետևում է այդ երկուսի տնտեսական զարգացումներին։ Մենք չպետք է բաց թողենք հաջորդ տասնամյակի այս մեծ հնարավորությունը։ Այսպիսի քաղաքական դաշտով ու մամուլի նման ցածր նշաձողով, մենք կլինենք մեր հաջորդ տասնամյակի անհաջողության մեղավորը։

Աշոտ Խուրշուդյանի էջից:

Հայաստանին շատերը չօգնեցին, չօգնեցին իրենց լռությամբ, չեզոք դիրք գրավելով, մեզ ու Ադրբեջանին հավասարեցնելով, այսպես ասած…

Опубликовано Աշոտ Խուրշուդյան Вторник, 17 ноября 2020 г.



Նման նյութեր