ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1(Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Գարիկ Սահակյանն ասաց, որ Գեղամ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք էլ չի տվել։