«Այս պատերազմը նախորոք լավ կազմակերպված էր ու ուներ հեռու գնացող աշխարքաղաքական նպատակներ». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Այս պատերազմը նախորոք լավ կազմակերպված էր ու ուներ հեռու գնացող աշխարքաղաքական նպատակներ». Ստեփան Դանիելյան

Այս պատերազմը նախորոք լավ կազմակերպված էր ու ուներ հեռու գնացող աշխարքաղաքական նպատակներ։ Թիրախում էին Իրանն ու Ռուսաստանը, իսկ մենք ընդամենը մանրադրամ ենք։ Սակայն լինել մանրադրամ, դեռ չի նշանակում չփորձել հասկանալ գործընթացի էությունն ու հաջորդ քայլերը, որպեսզի կարողանանք կառուցել մեր ստրատեգիան։

Ռուսաստանը շատ պարզ ներկայացրեց իր ստրատեգիան։ Նրան պետք է իր ազդեցության տակ պահել ռեգիոնն, իր աշխարքաղաքական խնդիրները լուծելու համար։

Պուտինը հստակ ներկայացրեց իր ապագա քայլերի տրամաբանությունը։ Հիշեցնելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի օրինակներն, պարզ ակնարկեց, որ եթե ռուս խաղաղապահներ զոհվեն, ապա կճանաչի Արցախի կարգավիճակն։ Ի դեպ, Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ժամանակ նաև գրավվեց Օսիայի վրացաբնակ մի շարք գյուղեր ու հարմար ստրատեգիական դիրքեր։ Հարավային Օսիան Թիֆլիսից ընդամենը 40 կիլոմետր հեռավորությոան վրա է գտնվում։

Նաև հստակ ասաց, որ Հայաստանը, չճանաչելով Արցախի անկախությունը, հնարավորություն չտվեց ռուսական զորք մտցնել Արցախ, առանց Ադրբեջանի համաձայնությունը հարցնելու։ Սա նույնպես ակնարկ է։ Սա ապագա հնարավոր սցենարն է։

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան իրենց դիրքորոշումները դեռ չեն հայտնել, բայց հատկապես Միացյալ Նահանգներն ու թփերում թագնված Բրիտանիան ակնհայտորեն դժգոհ են աշխարքաղաքական նոր իրողությունից։ Դեռևս շնչելու հնարավորություն է ստանում Իրանը, որովհետև Արցախի անկման դեպքում հաջորդ “շահառուն” ինքն էր լինելու։

Հիմա գործընթացը կախված վիճակում է։

Որն է մեր անելիքը․

1․ վերաբնակեցնել Արցախը,

2․ ձևավորել նոր ազգային ստրատեգիա, հաշվի առնելով զարգացման ապագա վեկտորները,

3․ ազատվել օտար օրակարգեր սպասարկող քաղաքական խմբերից ու խնբավորումներից, որոնք սկսել են նորից ակտիվանալ։

Ազգային օրակարգով շարժվող ապագա կառավարությունը պետք է լինի հավկիթներով ու պատրաստ լինի անհրաժեշության դեպքում համարձակ գործել։ Նոր պատերազմ մոտ ժամանակները չի կանխատեսվում, և առհասարակ, համարձակ ու գրագետ քաղաքականություն վարելու դեպքում խնդիրները լուծվում են առանց պատերազմների, իսկ առանց հավկիթների ու գլխում գորշ նյութ չունեցող կառավարության դեպքում, ինչպես այս պատերազմի ընթացքում բոլորս տեսանք, լինում են ավերվածություններ ու զոհեր։

Ստեփան Դանիելյանի էջից:

Այս պատերազմը նախորոք լավ կազմակերպված էր ու ուներ հեռու գնացող աշխարքաղաքական նպատակներ։ Թիրախում էին Իրանն ու…

Опубликовано Stepan Danielyan Среда, 18 ноября 2020 г.



Նման նյութեր