Հենց հիմա նստած եմ Մարտունին պահած տղերքի հետ, որոնք էդ կապիտուլյացիան ստորագրելու օրը 12 անգամ տանկային հարձակում են կասեցրել՝ մոտ 40 զոհ տալով, բայց մի սմ չեն նահանջել։ Ավելին ասեմ՝ պատրաստ են եղել նաև հարձակման։ Էդ մարդիկ դրանից 3 օր առաջ զանգել էին ինձ, հարցնում էին՝ էս ի՞նչ կեղտոտ խաղեր են տալիս մեր թիկունքում, որ իրենց տարօրինակ խոսակցություններ են Շուշիի հետ կապված։ Կային մարդիկ, որոնք ինձ վստահեցրին, թե խաղ չկա, բայց հետո պարզվեց՝ էն էլ ի՜նչ խաղեր են տվել։ Կապիտուլյացիան ստորագրելուց հետո, Էս տղերքի ձեռքից եկել զենքը վերցրել են, ասել են դուք էլ պետք չեք, իջեք։ Մարտունու հատվածը իրենք են պահել, դրա համար բնագիծը կապիտուլյացիայի հետևանքով էդ հատվածով չի անցնում։ Ես սա մենակ Մարտունու մասին եմ ասում։ Էդ տղերքին մենք հագուստ էինք ուղարկում, օպտիկա էինք ուղարկում ու բազմաթիվ այլ բաներ։ Իսկ ի պաշտոնե որոշ դեմքեր, որոնց զանգում էին X հարցով, կարող էին, ասենք, պատասխանել, թե հիմա աշխատանքային օր չի, հետո զանգեք։ Հիմա էդ ոմանք ասում են, թե իբր բանակ չկա՝ զինված խմբեր են։ Երևի 90-ականների պես՝ հիմա՛ էլ որոշել են էդ «զինված խմբերին զինաթափելու» հերթական կեղտոտ օպերացիան իրականացնել։
Ինչի՞ համար եմ սա գրում՝ սո՛ւտ եք ասում, թե պարտվել է բանակը՝ նոր են թուղթ ստորագրել։ Դուք ամեն ինչ արել եք, որ բանակի պարտության սցենար իրագործվի, որ թուղթը ստորագրելն անխուսափելի դառնա։
Դուք սա չեք մարսելու։ Ու չհամարձակվեք մեղքը ու ձեր կերած կեղտը բարդել բանակի վրա։
Նորից եմ ընդգծում, հենց էս պահին ես նստած եմ Մարտունին պահած տղերքի հետ։ Մարտունին չի պարտվել, դուք իրենց մեջքից խփել եք։
Հ.Գ. Ու չմտածեք, թե մոռացել ենք, որ Նազարյան Լենան հավանում էր՝ ոչ պետություն, ոչ սահման, ոչ բանակ, ոչ ազգ ու էս բնույթի պլակատներ բռնող Աննա Նիկողոսյանի էդ գրառումները։ Բոլորը պահած է։
Հենց հիմա նստած եմ Մարտունին պահած տղերքի հետ, որոնք էդ կապիտուլյացիան ստորագրելու օրը 12 անգամ տանկային հարձակում են…
Опубликовано Закаром Ходжабагяном Среда, 18 ноября 2020 г.