
ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ այդ դիերից չճանաչված է մոտ 250-ը: