«Մենք բոլոր նախադրյաներն ունենք զարգացած երկիր լինելու համար»
Advertisement 1000 x 90

«Մենք բոլոր նախադրյաներն ունենք զարգացած երկիր լինելու համար»

Ժորժ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

1.Զարգացնել կրթությունը, ոչ թե ստից այլ իրոք, այնպես ինչպես արվում է զարգացած աշխարհում։

2֊.Կռվի ու պատերազմի մասին կոչեր հնչեցնելու փոխարեն, զարգացնել դիվանագիտական դպրոցը։ Մեզ պետք չեն նոր պատերազմներ։Մեզ անհրաժեշտ է խաղաղություն ու խաղաղ համակեցություն բոլորի հետ։ Մենք պարտավոր ենք այդպես վարվել, հակառակ դեպքում իսպառ կոչնչանանք կամ էլ ազգովի կդառնանք Ռուսաստանի ստրուկը։

3.Ստեղծել օրինապահ, արդար, զարգացած ու բազում հնարավորությունների երկիր, պետք է գրավիչ լինենք և՛ ներդրողների և՛ սփյուռքահայերի համար, որպեսզի իրենց ապագան այստեղ տեսնեն։

4.Այս ամենին հասնելը դժվար է, բայց իրականանալի, եթե երկիրը բարեկիրթ, պարտաճանաչ ու նվիրված քաղաքացի դաստիարակի։ Ուրեմն պետք է պայքարել միջակության դեմ։ Մեր երկիրը վերածվել է միջակությունների խառնարանի։ Պետք է դա բացառել։ Հավաքարարից մինչ բժիշկ պետք է առաջնորդվի մի գաղափարով` ես կարևոր գործ եմ կատարում, ուրեմն պետք է գերազանց կատարեմ։

Մեզ պետք չէ, հեծանիվ հորինել։ Պարզապես պետք է ուրիշ երկրների փորձերը ուսումնասիրել։

Կարևորը` մենք բոլոր նախադրյաներն ունենք զարգացած երկիր լինելու համար։ Աշխարհը այսօր Հայաստանը ճանաչում է ոչ միայն իր Արարատ սարով ու կոնյակով այլև որպես քաղաքակիրթ, ազատ,արդար և կոռուպցիան մերժող մի երկրի։ Ահա այս լուսավոր կետից էլ պետք է շարունակենք մեր գործը։ Մեր կարևոր գործը։

1֊ Զարգացնել կրթությունը, ոչ թե ստից այլ իրոք, այնպես ինչպես արվում է զարգացած աշխարհում։
2֊ Կռվի ու պատերազմի մասին…

Опубликовано Jorj Abrahamian Среда, 18 ноября 2020 г.



Նման նյութեր